Լրահոս
Քաղաքական
18:45
17.03.26
98

«Սա՞ է «խաղաղության» դարաշրջանը. Տաթև Հայրապետյանը՝ Բաքվում անցկացված հակահայկական սեմինարի մասին

Img default alt hy

Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։

Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։

Հիմա ես չեմ, դուք եք. սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում․․․»,-գրել է նա: