Լրահոս
Միջազգային
21:01
17.03.26
167

Մակրոնը կարող է շուտով զրկվել իր պաշտոնից․ Թրամփ

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է մոտ ժամանակներս զրկվել իր պաշտոնից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ֆրանսիայի առաջնորդի հրաժարումը՝ աջակցել Հորմուզի նեղուցում Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողություններին։

«Դե, նա կարող է շատ շուտով զրկվել պաշտոնից»,- Մակրոնի մասին ասել է ամերիկյան առաջնորդը՝ Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մակրոնը, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման որևէ գործողության։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա «ոչ մի պարագայում»։