Լրահոս
Միջազգային
19:16
17.03.26
950

Շնորհավորանք՝ հարվածների ֆոնին. Նեթանյահուն դիմել է իրանցիներին Ալի Խամենեիի սպանությունից հետո

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Իրանի դեմ շարունակվող գործողության ֆոնին, տեսաուղերձ է ձայնագրել իրանցի ժողովրդին՝ շնորհավորելով Նավրուզ տոնի առթիվ: Նա մաղթել է տոնը լավ նշել ընտանիքի և ընկերների շրջապատում:

«Այս տարի այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Նշեք այն ընկերների, ընտանիքի, սիրելիների հետ: Ես օգտվում եմ առիթից՝ մաղթելու ձեզ երջանիկ Նավրուզ՝ ազատության տարի, հույսի նոր սկիզբ ձեր բոլորի համար, թանկագին ընկերներ», - ասել է Նեթանյահուն:

Անգլերենով ձայնագրված ուղերձի տեսանյութը տեղադրվել է X սոցիալական ցանցում:

Նավրուզը գարնանային գիշերահավասարի տոնն է, որը նշվում է մարտի 21-ին իրանալեզու և թյուրքալեզու ժողովուրդների կողմից՝ որպես նոր աստղագիտական տարվա սկիզբ:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են իսլամական հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։