Լրահոս
Իրավական
20:36
17.03.26
97

Զգուշացե՛ք. 5G անվան տակ զեղծարարությունների նոր ալիք

Img default alt hy

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունից հայտնում են․

«Հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար:
​Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները:

Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ստորև ներկայացված շատ պարզ քայլերով

Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:
Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով:
Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն»: