Լրահոս
2026-04-02
-
ՄիջազգայինՍումի քաղաքում պայթյուն է որոտացելՈւկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ երկրի Սումիի, Չեռնիգովի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում հնչում է օդային տագնապի ազդանշանը։Ավելին16:0702.04.26 -
ԻրավականԻ՞նչ որոշում է կայացրել դատարանը ՀԷՑ-ի վերաբերյալ«Դատական նիստերը բավականին ինտենսիվ են եղել և վերջինն ավարտվել է առավոտյան ժամը 3-ն անց, 13 ժամ է տևել: Ովքեր դիտել են դատական նիստերը, կտեսնեին, որ այն հիմնական փուլը, որտեղ ապացույցների հետազոտում պետք է տեղի ունենա ունենա և ակնկալվում էր, որ ՀԾԿՀ-ն պետք է շատ հստակ ասի՝ այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր և ամեն հարցի քննարկմանը բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեին՝ որ փաստաթուղթը որի հետ համադրենք և արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում»,-նշել է նա։Ավելին16:0002.04.26 -
ՄիջազգայինՄակրոնն արձագանքել է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին հայտարարություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության շուրջ հռետորաբանության չափազանց սրմանը և կոչ է արել համատեղ աշխատել հանուն կայունության՝ հակասական հայտարարություններ տարածելու փոխարեն։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես։ «Եթե ամեն օր կասկածի տակ դնեք ձեր հանձնառությունը, ապա դա զրկում է այն իմաստից։ Երբ դուք միանում եք դաշինքին, դուք կատարում եք ձեր ստանձնած պարտավորությունները, դուք չեք վերանայում դրանք ամեն առավոտ, չեք հայտարարում, թե կանեք դա կամ չեք անի,- ասել է Մակրոնը։- Այնպես որ, ես մտադիր չեմ մեկնաբանել մեկնաբանությունները, ինձ թվում է, որ այդ մասին չափազանց շատ են խոսում և չափազանց շատ հակադիր կարծիքներ են հայտնվում»։ «Եթե ցանկանում եք լուրջ լինել, ապա ամեն օր չեք ասում այն ամենի հակառակը, ինչ ասել էիք նախօրեին։ Եվ, թերևս, պետք չէ խոսել ամեն օր, պարզապես հարկավոր է գործել, նվազեցնել լարվածությունը և կառուցել տևական խաղաղություն»,- հավելել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ զզվանք է զգում ՆԱՏՕ-ի նկատմամբ և դիտարկում է ԱՄՆ-ի՝ դաշինքից դուրս գալու հարցը։ The Daily Telegraph թերթի հետ զրույցում ամերիկյան վարչակազմի ղեկավարը պարզաբանել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի մասնակցության վերանայման հնարավորությունը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում։ Նույն հարցազրույցում ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» և խոստովանել, որ երբեք առանձնահատուկ համակրանք չի տածել այդ կազմակերպության նկատմամբ։Ավելին15:5202.04.26 -
ԻրավականՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են կալանավորված 18-ամյա Դավիթ ՄինասյանինԲարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում՝ բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։Ավելին15:4502.04.26 -
Միջազգային«Ռազմաշունչ վհուկ». Ռուսաստանի մասին Կալասի հայտարարությունը զայրույթ է առաջացրել ՖինլանդիայումՆախօրեին Կալասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար, և կիրառել պատժամիջոցների հերթական փաթեթը։Ավելին15:3402.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ցավոտ հարցեր՝ ապրիլյան պատերազմից 10 տարի անց. ինչպե՞ս վերագտնել ազգային միասնությունըՀայլուր 15։30 Ցավոտ հարցեր՝ ապրիլյան պատերազմից 10 տարի անց. ինչպե՞ս վերագտնել ազգային միասնությունըԱվելին15:3002.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ. Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են «Մածուն 2.5%» ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության․ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Ը ստ փորձաքննության արդյունքների՝ «Մածուն 2.5%» արտադրատեսակի նմուշը կաթնայուղի ճարպաթթվային կազմ՝ «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միությ? ?ն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։ Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:Ավելին15:1502.04.26 -
ՄիջազգայինՊեսկովը բացահայտել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Պուտինի զրույցների մանրամասները«Ինչ վերաբերում է Իրանի շուրջ պատերազմին՝ գիտեք, որ նախագահ Պուտինն այն համոզված կողմնակիցն է, որ բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Հենց այդ մասին է նախագահը խոսել Պարսից ծոցի երկրների և արաբական աշխարհի պետությունների ղեկավարների հետ իր միջազգային հեռախոսազրույցների շարքի ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին15:0202.04.26 -
ՀասարակականԱվագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 2-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:Ավելին14:5302.04.26 -
ՄիջազգայինԻրանը Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին Հորմուզի նեղուցով անխափան անցում կտրամադրի«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Իրանը կապահովի անվտանգ, անխափան և արագ անցում Հորմուզի նեղուցով՝ ֆիլիպինյան դրոշի ներքո գտնվող նավերի համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոն նշել է, որ այս որոշումը «կենսական նշանակություն ունի Ֆիլիպինների համար, քանի որ այն ոչ միայն կապահովի այդ տարածաշրջանում աշխատող ֆիլիպինցի նավաստիների անվտանգությունը, այլև կօգնի ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը»։ «Հաշվի առնելով, որ Ֆիլիպինները ներկրում են իրենց անհրաժեշտ էներգակիրների մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից՝ Իրանի կողմից այս երաշխիքները զգալիորեն կհեշտացնեն կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարումները Ֆիլիպիններ։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը գերազանց հարաբերությունների պահպանմանը և տևական խաղաղության հասնելուն՝ շարունակական երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ընդգծել են Ֆիլիպինների ԱԳՆ-ում։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը մարտի 24-ին հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկայի ոլորտում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին, որոնք հանգեցրել են Հորմուզի նեղուցի շրջափակմանը և տարածաշրջանից էներգակիրների մատակարարման դադարեցմանը։Ավելին14:4702.04.26 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին. ի՞նչ տեղի ունեցավ ԿրեմլումՓաշինյան-Պուտին. ի՞նչ տեղի ունեցավ ԿրեմլումԱվելին14:4202.04.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկԱպրիլի 2-ին, ժամը 13։56-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։Ավելին14:3002.04.26 -
ՄիջազգայինԻրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռի կիրառումը մարզադահլիճի վրա հարձակման ժամանակՄարտի վերջին New York Times թերթը, հղում անելով ռազմական փորձագետներին և հարվածի վայրից տեսագրությունների վերլուծությանը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռ (PrSM): «Ամերիկյան նոր PrSM հրթիռը, որի մարտական դեբյուտը տեղի ունեցավ 2026 թվականի փետրվարի 28-ին, հարվածել է Ֆարս նահանգի Լամարդ քաղաքի մարզադահլիճին, որտեղ գտնվում էին անմեղ դեռահասներ: Հարձակման հետևանքով զոհվել է 21 պատանի՝ տղաներ և աղջիկներ»,- X սոցիալական ցանցում գրել է Բաղային:Ավելին14:1502.04.26 -
ՔաղաքականԸնտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀԱյն կուսակցությունները, դաշինքները, որոնք արդեն դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից սկսած կարող են ԿԸՀ ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։ Հղումները՝ այստեղ և այստեղ։Ավելին14:0402.04.26 -
Հասարակական18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ որդու համար երաշխավորություն տալու խնդրանքով«Հարգելի տիկին Անդրեասյան, հաշվի առնելով այս երևույթի բացառիկությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր՝ որդուս՝ Դավիթ Մ ինասյանի կալանքի որոշումը փոխելու համար, ում ձեր կողմից 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցության վկայական, որը ներկայացնում եմ»,– գրել է Գայանե Մինասյանը։Ավելին13:5002.04.26 -
ՀասարակականՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին13:4502.04.26 -
ՀասարակականԿասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Ռոզա Չրաղյանին պատկանող (Արարատի մարզ, գյուղ Վարդաշեն) հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:Ավելին13:3002.04.26 -
Քաղաքական«Լռե՛ք հենց հիմա». լրագրողն ու Փաշինյանը թեժ վիճեցինՃեպազրույցի ժամանակ կրքերը թեժացան, լրագրողն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեժ վիճեցին։Ավելին13:1802.04.26 -
ՔաղաքականԷդ զինվորականի տե՞սք ա, փորները դեմները գցած գեներալը ո՞րն ա. Նիկոլ ՓաշինյանԼրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:0702.04.26 -
ՔաղաքականԴուք որտե՞ղ եք եղել պատերազմի ժամանակ, ձեր արձանը պետք է դրվի՞ փոս փորելու համար. լրագրողը՝ ՓաշինյանինՃեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին13:0002.04.26