Լրահոս
Միջազգային
14:47
02.04.26
220

Իրանը Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին Հորմուզի նեղուցով անխափան անցում կտրամադրի

Img default alt hy

Իրանը Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին Հորմուզի նեղուցով անխափան անցում կտրամադրի։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ն՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով։

«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Իրանը կապահովի անվտանգ, անխափան և արագ անցում Հորմուզի նեղուցով՝ ֆիլիպինյան դրոշի ներքո գտնվող նավերի համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոն նշել է, որ այս որոշումը «կենսական նշանակություն ունի Ֆիլիպինների համար, քանի որ այն ոչ միայն կապահովի այդ տարածաշրջանում աշխատող ֆիլիպինցի նավաստիների անվտանգությունը, այլև կօգնի ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը»։

«Հաշվի առնելով, որ Ֆիլիպինները ներկրում են իրենց անհրաժեշտ էներգակիրների մեծ մասը Մերձավոր Արևելքի երկրներից՝ Իրանի կողմից այս երաշխիքները զգալիորեն կհեշտացնեն կրիտիկական նշանակություն ունեցող նավթամթերքի և պարարտանյութերի կայուն մատակարարումները Ֆիլիպիններ։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը գերազանց հարաբերությունների պահպանմանը և տևական խաղաղության հասնելուն՝ շարունակական երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ընդգծել են Ֆիլիպինների ԱԳՆ-ում։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը մարտի 24-ին հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկայի ոլորտում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին, որոնք հանգեցրել են Հորմուզի նեղուցի շրջափակմանը և տարածաշրջանից էներգակիրների մատակարարման դադարեցմանը։