Լրահոս
2026-04-02
-
ՀասարակականԱրմավիրի մարզում բախվել են «Զիլ»-ն ու «Ford Transit»-ը. վերջինի վարորդը տեղում մաhացել էԱյսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը 3 երեխաների հայր էր։Ավելին10:2002.04.26 -
ՀասարակականԱպրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. «Եռաբլուրում» հարգանքի տուրք են մատուցում հերոսների հիշատակին10 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։Ավելին10:1502.04.26 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ տնակ է այրվելԱպրիլի 1-ին, ժամը 21։29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։17-ին, մարվել՝ ապրիլի 2-ին, ժամը 00։20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 80 քմ. տուժածներ չկան:Ավելին10:0502.04.26 -
Մամուլի տեսությունԻ՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ»Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։ Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում, Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա եւ լուծում տալ խնդրին։Ավելին10:0002.04.26 -
Մամուլի տեսությունՈրքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, օրենքով սահմանվել է կնքված առաջին հինգ տարի ժամկետով պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով այդ զինծառայողների կողմից երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս պատվովճար հաշվարկելու հնարավորություն: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի հետ կնքված պայմանագիրը համարվում է առաջին պայմանագիր, իսկ 33-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողի կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կամ նույն հոդվածի 1-ին մասում նշված այլ հիմքերով կնքված պայմանագիրը համարվում է հերթական պայմանագիր: Օրենքի պահանջներն իրացնելու նպատակով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առաջարկվում է երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 1 մլն 500 հազար դրամ, իսկ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 5 մլն դրամ (որպեսզի զինծառայողները նախապատվություն տան հինգ տարի ժամկետով հերթական պայմանագրի կնքմանը):Ավելին09:5402.04.26 -
ՀասարակականՓլուզում՝ Երևանում. փրկարարները 13 բնակիչ են տարհանելԱպրիլի 1-ին, ժամը 23։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան: Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:Ավելին09:5302.04.26 -
Մամուլի տեսությունԱմբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում:Ավելին09:5002.04.26 -
Մամուլի տեսությունԿարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանը նշանակվել է Ներման հարցերի հանձնաժողովի անդամ․ «Հրապարակ»Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։Ավելին09:4702.04.26 -
Մամուլի տեսություն600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ»Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։Ավելին09:4302.04.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը շարունակում է «ապամոնտաժել» Եկեղեցու ծառայությունը․ «Հրապարակ»Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։Ավելին09:4002.04.26 -
Մամուլի տեսությունԴատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ»Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։Ավելին09:3602.04.26 -
Մամուլի տեսություն1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ»Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու ժամանակաշրջանում Դավիթ Մաթևոսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 32,853,400 դրամ։ Այդ թվում՝ 295,035 դրամը ստացել է որպես այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 31,393,152 դրամը՝ որպես ստացված վարկ Արդշինբանկից, 240,000 դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճար Նայրուհի Ստեփանյանից, իսկ 925,213 դրամը՝ որպես աշխատավարձ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե»-ից։Ավելին09:3302.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3002.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՊետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։Ավելին09:2502.04.26 -
Մամուլի տեսությունԳևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Ինչպես հայտնի է, Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալվել էին ոչ միայն 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ ու Միքայել Մինասյանները, որոնցից մեկին երեկ իշխանության «սրտի դատավոր», տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց, այլև ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը:Ավելին09:2002.04.26 -
Մամուլի տեսությունՄոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Երեկ Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիան, որին մասնակցել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Մարդիկ եկել էին ազգային դրոշներով ու պաստառներով, հնչում էին միասնության, համերաշխության և Հայ առաքելական եկեղեցուն սատարելու կարգախոսներ։ Մասնակիցները շեշտում էին, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի շարունակում է մնալ հոգևոր հենասյուն և ազգային ինքնության խորհրդանիշ։ Ելույթներում հնչում էր այն միտքը, որ հենց Եկեղեցին է օգնել ժողովրդին հաղթահարել պատերազմները, փորձություններն ու ողբերգությունները, ներառյալ Ցեղասպանությունը, և այսօր կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։Ավելին09:1502.04.26 -
ՀասարակականՎարորդի կտրուկ արգելակից հետո քաղաքացու քիթը վնասվել էՔիչ առաջ Պլանի գլուխ կոչվող հատվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 38 համարի ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ողջ ավտոբուսն իրար է խառնվել, միջին տարիքի մի կին էլ գլխով հարվածել է մետաղյա ձողին, քթին բաց վերքեր են առաջացել ու սկսել է արնահոսություն: Ուղևորներին իջեցրել են և ավտոբուսը պարեկային ծառայության ուղեկցությամբ տարել են: Դեռևս հայտնի չէ, կնոջ քիթը կոտրվե՞լ է, թե՞ ոչ:Ավելին09:1002.04.26
2026-04-01
-
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն բանակցություններ չի վարում ՀՀ-ի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ․ ԶախարովաՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելին23:3001.04.26 -
ՀասարակականՍա շատ շոկային էր բոլորիս համար. 18-ամյա Դավիթի ընկերներն արդարություն են պահանջումԴավիթ Մինասյանի ընկերները, նրա դասընկերների ծնողները դատախազության մոտ են հավաքվել՝ պահանջելով փոխել դպրոցական տղայի խափանման միջոց կալանքը: Ծնողներին վրդովվեցրել է հատկապես Վեդիի ՔՊ-ական քաղաքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գրառումը: Արարատում կոկորդիլոսաբուծության գործը տապալած ՔՊ-ականը չի կարողացել թաքցնել հրճվանքը, որ ապրել է՝ պատկերացնելով՝ ինչպես է 18-ամյա տղան վերջին զանգը նշելու քրեակատարողականում:Ավելին23:2401.04.26 -
ՀասարակականՍուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի«Կիրակի, 5 Ապրիլ 2026-ին, մեր Տիրոջ եւ Փրկիչին հրաշափառ Յարութեան տօնին առիթով, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի պատարագէ եւ իր հայրապետական պատգամը ուղղէԱվելին23:1501.04.26