Լրահոս
Հասարակական
23:24
01.04.26
148

Սա շատ շոկային էր բոլորիս համար. 18-ամյա Դավիթի ընկերներն արդարություն են պահանջում

Դավիթ Մինասյանի ընկերները, նրա դասընկերների ծնողները դատախազության մոտ են հավաքվել՝ պահանջելով փոխել դպրոցական տղայի խափանման միջոց կալանքը: Ծնողներին վրդովվեցրել է հատկապես Վեդիի ՔՊ-ական քաղաքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գրառումը: Արարատում կոկորդիլոսաբուծության գործը տապալած ՔՊ-ականը չի կարողացել թաքցնել հրճվանքը, որ ապրել է՝ պատկերացնելով՝ ինչպես է 18-ամյա տղան վերջին զանգը նշելու քրեակատարողականում: