Լրահոս
Հասարակական
09:10
02.04.26
401

Վարորդի կտրուկ արգելակից հետո քաղաքացու քիթը վնասվել է

Img default alt hy

Քիչ առաջ Պլանի գլուխ կոչվող հատվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 

38 համարի ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ողջ ավտոբուսն իրար է խառնվել, միջին տարիքի մի կին էլ գլխով հարվածել է մետաղյա ձողին, քթին բաց վերքեր են առաջացել ու սկսել է արնահոսություն: Ուղևորներին իջեցրել են և ավտոբուսը պարեկային ծառայության ուղեկցությամբ տարել են: 

Դեռևս հայտնի չէ, կնոջ քիթը կոտրվե՞լ է, թե՞ ոչ: