Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
02.04.26
96

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ-Արման Սարոյանը։

«Politik.am»

Պետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը  ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։ 

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը ծրագրվել է Արեւմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։

«Հրապարակ»

ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում իշխանությունների կողմից։ 

«Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանի հետ։