Լրահոս
Հասարակական
10:15
02.04.26
360

Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. «Եռաբլուրում» հարգանքի տուրք են մատուցում հերոսների հիշատակին

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 2-ին, լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը: Տարելիցի կապակցությամբ քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

10 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին 1994 և 1995 թթ. համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ: Շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողություններում հակառակորդը կիրառեց ծանր տեխնիկա, հրետանի և ավիացիա:

Առավել թեժ մարտերը ծավալվեցին հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում: Հայկական կողմի անձնվեր դիմադրության շնորհիվ ադրբեջանական բանակը, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ, չկարողացավ հասնել իր նպատակներին:

Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ 110 զոհ: Կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր համաձայնությունը ձեռք բերվեց ապրիլի 5-ին: