Լրահոս
Մամուլի տեսություն
09:47
02.04.26
287

Կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանը նշանակվել է Ներման հարցերի հանձնաժողովի անդամ․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաեւ Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ-Արման Սարոյանը։

Հիշեցնենք որ Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։