Լրահոս
Միջազգային
14:15
02.04.26
259

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռի կիրառումը մարզադահլիճի վրա հարձակման ժամանակ

Img default alt hy

ԱՄՆ-ն նոր PrSM հրթիռի օգնությամբ հարձակվել է իրանական Լամարդ քաղաքի մարզադահլիճի վրա, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Մարտի վերջին New York Times թերթը, հղում անելով ռազմական փորձագետներին և հարվածի վայրից տեսագրությունների վերլուծությանը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության նոր բալիստիկ հրթիռ (PrSM):

«Ամերիկյան նոր PrSM հրթիռը, որի մարտական դեբյուտը տեղի ունեցավ 2026 թվականի փետրվարի 28-ին, հարվածել է Ֆարս նահանգի Լամարդ քաղաքի մարզադահլիճին, որտեղ գտնվում էին անմեղ դեռահասներ: Հարձակման հետևանքով զոհվել է 21 պատանի՝ տղաներ և աղջիկներ»,- X սոցիալական ցանցում գրել է Բաղային: