Լրահոս
2026-04-02
-
ՔաղաքականԱրևմտամոլ ուժերը սեփական դատարկությունը փորձում են լրացնել հակառուսականությամբ․ Հակոբ ԲադալյանԲավականին բազմիմաստ է ՌԴ նախագահի հայտարարության հանրային ընկալումը, երբ նա Փաշինյանի հետ խոսում է այն մասին, որ պետք է ապահովել «Ռուսաստանի բարեկամ» ուժերի մասնակցությունը խորհրդարանի ընտրությանը: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Հանրային որոշակի շերտ համարում է, որ այդպիսով ուժեղ աջակցություն են ստանում այն ուժերը, որոնց մասնակցությունը կարող էր հայտնվել արգելափակման ներքո, եթե Նիկոլ Փաշինյանը այդ քայլի հարցում ոչ միայն աջակցություն ստանար Արեւմուտքից, այլ նաեւ խրախուսում, իսկ Ռուսաստանից լիներ լռություն: Մյուս կողմից, շատերը համարում են, որ ասելով «Ռուսաստանի բարեկամների» մասին, Պուտինը գործնականում «խթանեց» իշխանության մեղադրանքը, թե այդ ուժերը սպասարկում են Ռուսաստանի շահ: Գործնականում ո՞ր տեսակետն է գերակշռողը: Կարծում եմ այստեղ չափազանց կարեւոր է այլ շեշտադրում: Գերակշռողը պետք է լինի իրադրության ռացիոնալ գնահատումը: Կարծում եմ, որ Հայաստանի հանրությունն ի վիճակի է իրադրության եւ հասկացությունների ռացիոնալ գնահատման: Եթե ուժդ Ռուսաստանի բարեկամ է, դա բացարձակապես չի նշանակում, որ Ռուսաստանի ենթակա է, իսկ Արեւմուտքին՝ թշնամի: Ավելին, այստեղ կա մեծ նենգափոխում, որ փորձ է անում մատուցել հանրությանը թե իշխանությունը, թե մերձիշխանական արևմտամոլ ուժերը: Հենց նրանք են, որ փորձում են հանրությանը «սնուցել» միտք, թե այն ուժը, որը կողմնակից է Ռուսաստանի հետ դրական, արդյունավետ և սերտ գործակցության, ուրեմն հակադիր է Արեւմուտքին, ուրեմն դեմ է ինքնիշխանությանը, եւ այլն, եւ այլն: Ունենալով վառ «արեւմտամետ» դիրքավորում, այդ ուժերը միաժամանակ դատարկ են Արեւմուտքի հետ հարաբերության իրական օրակարգի տեսանկյունից: Ահա այդ դատարկությունը փորձ է արվում լրացնել հակառուսականությամբ, եւ Ռուսաստանի հետ ռացիոնալ արդյունավվետությամբ բարվոք հարաբերություն կառուցելու կողմնակից ուժերին թիրախավորելով, Ռուսաստանի հետ հարաբերության դրական կոնցեպտը իբրեւ Արեւմուտքի հետ թշնամություն եւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն ներկայացնելով: Այս ամենն այլ բան չէ, քան պարզապես դրա՝ այլ ուժերի ռացիոնալ օրակարգերը ամեն կերպ ու ինքնանպատակ թիրախավորելու միջոցով «արեւմտյան արեւի տակ» սեփական տեղ ապահովելու սնանկություն: Եվ դրա մասին է վկայում այն, որ այդ ուժերից գործնականում որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չունի հենց նույն արեւմտյան ուղղությամբ իրական քաղաքական գործընկերային հարաբերության որեւէ լուրջ պատմություն, որեւէ հագեցած բովանդակային գործընկերություն: Հայաստանի հանրության մի մասն իհարկե սպառում է այդ սնանկ օրակարգը, բայց դա անկասկած փոքր մասն է, ինչը վկայում են թե տեղական մակարդակի, թե համապետական մակարդակի ընտրություններում այդ ուժերի գրանցած ցուցանիշները: Դրանք վկայում են, որ հանրության մեծամասնությունը ունակ է գնահատել իրողությունները ռացիոնալ հիմքով: Ըստ այդմ, գլխավոր խնդիրը՝ հանրության հետ ռացիոնալ հաղորդակցության հետեւողական աշխատանքը շարունակելն է»:Ավելին22:3202.04.26 -
ՍփյուռքԵզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգըՌուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը։ Թեմը լուսանկարներ է հրապարկել արարողությունից։Ավելին22:2002.04.26 -
ՔաղաքականՎճռական գրոհից առաջ սրվում է հակաեկեղեցական արշավը. քահանաներին արգելում են այցելել դատապարտյալներինՀայ առաքելական եկեղեցու դեմ իշխանական արշավը հասել է քրեակատարողական հիմնա՞րկ: «Հայլուր»-ի աղբյուրներին տեղեկություն է հասել, որ ՔԿՀ-ներից հեռացնում են քահանաներին՝ իբր նրանք դատապարտյալների հետ քաղաքական զրույցներ են վարում: Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը 15 տարվա ծառայության ընթացքում այսօր առաջին անգամ չի գնացել կալանավայր:Ավելին22:0602.04.26 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր․ ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանումԱյսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։Ավելին21:5402.04.26 -
ՏարածաշրջանՄեծ զորահավաք է Իրանում. ցամաքային հարձակման դեպքում ընտանիքներով կկռվեն իրանցիներըԻրանը բազմամիլիոնանոց զորահավաք է հայտարարել ԱՄՆ սպառնալիքի ֆոնին, թե չի բացառվում ցամաքային հարձակում լինի Իրանի դեմ: Թրամփը հայտարարել է, որ երկու-երեք շաբաթների ընթացքում ուժեղ հարված են հասցնելու Իրանին:Ավելին21:4502.04.26 -
ՏարածաշրջանԻրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության հարցերը։Ավելին21:4102.04.26 -
ՀայաստանՀավերժ փառք հաղթած տղերքին․ կներե՛ք մեզ․ Ռուբեն Մխիթարյան2016-ի Ապրիլյան պատերազմի վկաները իմ ընկերներ Շուլին, Գեվորը, Ռազը, Դավոն, Ժոռը, Սոսը ու մնացած կռված տղերքն են, Արմենիա TV-ի իմ գործընկերներն ու մնացած ալիքների լրագրողներն են, որոնք գիշեր-ցերեկ հենց Արցախից լուսաբանում էին կազմակերպում, Արման Սաղաթելյանն է, որը մի գիշերում Արցախում «ոչ մի բանից» կարողացավ ստեղծել Մամլո թեժ կետ, դիվանագիտական կորպուսում աշխատող պրոֆեսիոնալներն էին, որոնք հասկանում էին, որ կարող են հարցերին տալ մեզ համար շահեկան պնդումներ, քանզի ամուր էր զինվորը, բանակը, եկեղեցին, ժողովուրդը: Ամուր էր պետությունը:Ավելին21:3002.04.26 -
Տարածաշրջան7 միլիոն իրանցի պատրաստ է զենք վերցնել ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման դեմ. Ղալիբաֆ«Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկրում մեկնարկած հզոր ազգային արշավի շրջանակում մոտ 7 միլիոն իրանցի արդեն հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին», - նշել է խոսնակը՝ հավելելով, որ իրանցիները պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև գործով զոհողությունների գնալ հանուն երկրի անվտանգության։ «Մենք դա արել ենք նախկինում և պատրաստ ենք կրկնել կրկին», - ընդգծել է նա։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ևս հավաստիացրել էր, որ Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր հարձակմանը, հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնից հայտարարեցին, թե Իրանի հարցում «բոլոր տարբերակները քննարկվում են»։ Տարածաշրջանում լարվածության նոր փուլը սկսվել է փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ գործողություններ նախաձեռնեցին՝ նպատակ ունենալով չեզոքացնել Իրանի հրթիռային ծրագիրն ու միջուկային հնարավորությունները։ Ի պատասխան՝ Իրանը թիրախավորում է Իսրայելի տարածքը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական ուժերն ու էներգետիկ ենթակառուցվածքները։Ավելին21:1502.04.26 -
ՀայաստանՄեծ որդին զոհվեց 2016-ին, կրտսեր որդին՝ 2020-ին. ցավոտ ապրիլը՝ ԵռաբլուրումԱյսօր կրկին խնկաբույր էր Եռաբլուրի օդը: Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին Արցախի հողի նվիրյալների շիրիմներին վաղ առավոտից մարդիկ ծաղիկներ են խոնարհել: 10 տարի առաջ հայ զինվորը իր խիզախությամբ է Ադրբեջանին ստիպել վայր դնել զենքը:Ավելին21:0202.04.26 -
ՀասարակականԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը․ «Իշխանություն» լրատվականԱյստեղ ներկայացված էին բժիշկների անձնական իրերը, լուսանկարներ, կենսագրություններ, նրանց մասնագիտական և մարդկային սխրանքները։ Տեղադրված էր նաև Շուշիի ազատագրման մանրակերտը՝ տանկերով եւ ուղղաթիռով՝ որպես հաղթանակի խորհրդանիշ:Ավելին20:5202.04.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանին օրինակա՞ն են գաղտնալսել. դատարանը հետաձգում է առանցքային հարցի քննությունըԲագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին կալանավորելու հիմք դարձած ձայնագրությունների օրինականությունը պարզելու համար հարցի քննարկումը հետաձգել է դատարանը: Անցած նիստին էին պաշտպանները միջնորդել, որ դատարանը անդրադառնա գաղտնալսման օրինականությանը: Դատավոր Ֆարխոյանը այն հետաձգել է՝ պատճառաբանելով, թե ապացույցները դեռ չեն հետազոտվել:Ավելին20:4502.04.26 -
ՀասարակականՀրդեհ` Արին Բերդի փողոցում․ չորս մարտական հաշվարկ է մեկնելԱպրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին։Ավելին20:3602.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանի թիկնազորը կրակելու իրավունք ունի. սպառնալից հիշեցում՝ ամոթալի միջադեպի ֆոնինՀայլուր 20։30 Փաշինյանի թիկնազորը կրակելու իրավունք ունի. սպառնալից հիշեցում՝ ամոթալի միջադեպի ֆոնինԱվելին20:3002.04.26 -
Քաղաքական«Խոստանում ենք երկարատև խաղաղություն». «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են զինվորական պանթեոնԱպրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։Ավելին20:2602.04.26 -
ՀասարակականՊատմությունը մարդու և ժողովրդի ինքնության ու դասերի գլխավոր աղբյուրն է. Արտակ Բեգլարյան«Շնորհակալություն այդ ժամանակ և ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գծում կանգնած յուրաքանչյուր անձի և ցավակցություններս այդ օրերին բոլոր զոհվածների հարազատներին:Ավելին20:2302.04.26 -
ՀայաստանԴպրոցականին հարվածելը փորձում է արդարացնել ՊՊԾ պահպանյալը. բողոք՝ Երևանում ՄԱԿ գրասենյակի առաջՍուրբ Աննա եկեղեցում դպրոցական տղային իր թիկնապահի հասցրած հարվածը Փաշինյանն արդարացրել է: Այսօր նորից ակցիա են արել երկու ամսով կալանավորված Դավիթի դասընկերները: Իսկ նրա մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին, որ Ժաննա Անդրեասյանի երաշխավորությամբ փոխվի որդու խափանման միջոց կալանքը, որպեսզի գերազանց առաջադիմությամբ տղան կարողանա ավարտել դպրոցը:Ավելին20:1502.04.26 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներԳագիկ Հ․-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեի ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անժելա Ք․-ի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Տիգրան Ք․-ն, մայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Մ․-ն, տատիկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լարիսա Մ․-ն և քրոջ ամուսինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Յուրի Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քերծվածքների և կապտուկների տեսքով։Ավելին20:0302.04.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ Թրամփին չի հաջողվում հակաիրանական կոալիցիա ձևավորել և լուծել Հորմուզի նեղուցի հարցըՆա նշել է․ «Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած փիղը, նեղ նրբանցք մտցնելուն, այն էլ այն դեպքում, որ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։Ավելին19:5202.04.26 -
ՀայաստանՀպարտության և դավաճանված լինելու զգացողություն՝ Եռաբլուրում. Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցն էԱյսօր Եռաբլուր են այցելել նաև ընդդիմադիր պատգամավորներ ու Արցախի ղեկավարությունը: Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը արձագանքել է արցախցիներին ուղղված՝ չկռվելու-փախչելու Փաշինյանի մեղադրանքին, այն անվանել միֆ, որով փորձ է արվում պառակտել հասարակությանը և անհանդուժողականություն սերմանել:Ավելին19:4502.04.26 -
ՀասարակականՄայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգըԱպրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ. Հայկազուն արեպիսկոպոս Նաջարյանի, Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի, Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Արամայիս սարկավագ Ազիզյանի, Սերգեյ սարկավագ Բարսեղյանի, Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի Ե լսարանի սան Ալեն ուրարակիր Իսրայելյանի և Ա լսարանի սան Աբրահամ Հովհաննիսյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արտաշես Ղազարյանի, Կամսար Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից հայորդիներ Վահագն Սահակյանի, Մոնթե Լևոն և Սերոբ Իշխան Եգիներյանների, Նարեկ Ղևոնդյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Ստեփան Սկրտչյանի, Նարեկ Տերտերյանի, Սարգիս Քոչարյանի և Լևոն Շարոյանի ոտքերը։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։Ավելին19:3702.04.26