Լրահոս
Տարածաշրջան
21:15
02.04.26
564

7 միլիոն իրանցի պատրաստ է զենք վերցնել ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման դեմ. Ղալիբաֆ

Img default alt hy

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ շուրջ 7 միլիոն քաղաքացի պատրաստ է պայքարել ԱՄՆ-ի կողմից հնարավոր ցամաքային ներխուժման դեմ։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկրում մեկնարկած հզոր ազգային արշավի շրջանակում մոտ 7 միլիոն իրանցի արդեն հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին», - նշել է խոսնակը՝ հավելելով, որ իրանցիները պատրաստ են ոչ միայն խոսքով, այլև գործով զոհողությունների գնալ հանուն երկրի անվտանգության։ «Մենք դա արել ենք նախկինում և պատրաստ ենք կրկնել կրկին», - ընդգծել է նա։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ևս հավաստիացրել էր, որ Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր հարձակմանը, հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնից հայտարարեցին, թե Իրանի հարցում «բոլոր տարբերակները քննարկվում են»։

Տարածաշրջանում լարվածության նոր փուլը սկսվել է փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ գործողություններ նախաձեռնեցին՝ նպատակ ունենալով չեզոքացնել Իրանի հրթիռային ծրագիրն ու միջուկային հնարավորությունները։ Ի պատասխան՝ Իրանը թիրախավորում է Իսրայելի տարածքը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական ուժերն ու էներգետիկ ենթակառուցվածքները։