Լրահոս
Տարածաշրջան
21:41
02.04.26
304

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության հարցերը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և Լավրովը մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում և միջազգային հարթակում տիրող իրավիճակի շուրջ», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։