Լրահոս
Իրավական
20:45
02.04.26
173

Բագրատ Սրբազանին օրինակա՞ն են գաղտնալսել. դատարանը հետաձգում է առանցքային հարցի քննությունը

Բագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին կալանավորելու հիմք դարձած ձայնագրությունների  օրինականությունը պարզելու համար հարցի քննարկումը հետաձգել է դատարանը: Անցած նիստին էին պաշտպանները միջնորդել, որ դատարանը անդրադառնա գաղտնալսման օրինականությանը: Դատավոր Ֆարխոյանը այն հետաձգել է՝ պատճառաբանելով, թե ապացույցները դեռ չեն հետազոտվել: