Լրահոս

2026-04-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է Էջմիածնի «Ագապէ» սեղանատան արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ռեփաթ Իէմջի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածին վանքի տարածք 20):
    19:27
    02.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մոսկվայի սպառնալից տոնը՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո. «լուրջ հարցեր» ունեն ռուսները
    Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման մասին տարբերվող հայտարարություններ են անում պաշտոնական Երևանն ու Մոսկվան: Փաշինյանը երկու բառով՝ «շատ հաջողված» է գնահատել իր հանդիպումը Պուտինի հետ: Մինչդեռ Ռուսաստանից կոշտ հայտարարություններ են անում, ինչից կարելի է ենթադրել, որ լարված է անցել Փաշինյան-Պուտին փակ հանդիպումը:
    19:15
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ԱԺ-ում կփոխարինի Լուսինե Աքմաքչյանը
    «ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
    19:08
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վազգեն Սաղաթելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. դատարանի որոշումը
    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ավարտվեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը։ Դատարանի որոշմամբ՝ Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Հատկանշական է, որ Վազգեն Սաղաթելյանն արդեն 140 օր գտնվում էր անազատության մեջ, ինչը նրա պաշտպաններն ու համակիրները որակում են որպես ապօրինի կալանավորում՝ արտահայտվելու իրավունքի համար։ Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը, ինչից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլի 15-րդ օրը Սամսոնյանը առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և վիրահատվել, որից հետո միայն նրա կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին դեռևս 2025 թ. նոյեմբերի 13-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Երկու գործիչներն էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով քաղաքական հետապնդում։
    19:00
    02.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Խաբել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային. Փաշինյանի վտանգավոր «բլեֆն» է բացահայտում ընդդիմությունը
    Ռուսաստանի նախագահը բավականին բաց էր խոսել Եվրամիության ու Եվրասիական միության միջև Հայաստանի ընտրության մասին, հիշեցրել Փաշինյանին, թե որքան էժան է Հայաստանը գազ ստանում Ռուսաստանից՝ ի տարբերություն Եվրոպայի: Կամ էժան գազ, կամ առանց վիզայի Եվրոպա թռչելու մշուշոտ հեռանկար. Փաշինյանի այս երկակակի խաղը Հայաստանի ընդդիմությունը մեր պետության համար խիստ վտանգավոր է համարում:
    18:46
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կալասն իր տգիտությամբ խայտառակել է ԵՄ-ն. Զախարովա
    Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հերթական անգամ խայտառակել է ԵՄ-ն իր տգիտությամբ՝ կրկնելով Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն առ այն, թե վերջին 100 տարվա ընթացքում իբր «հարձակում» է գործել 19 երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր Telegram-ալիքում նա հիշեցրել է 2025 թվականին Կալասի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր հարձակվել է 19 երկրների վրա վերջին հարյուրամյակի ընթացքում։ Այժմ Եվրոդիվանագիտության ղեկավարը կրկնել է այդ պնդումը, սակայն այս անգամ ռուսական ենթադրյալ հարձակումների զոհերի թվում ավելացրել է նաև Աֆրիկան, նշել է Զախարովան։ «Կալասը կրկին խայտառակեց Եվրոմիությունը... Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- գրել է դիվանագետը՝ մեկնաբանելով Կալասի խոսքերը։ Զախարովան ընդգծել է, որ վերջին 100 տարվա ընթացքում Աֆրիկայում արյունալի հետք իրականում թողել են ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները. պետությունների հենց այս խմբի ներկայացուցիչներն են մարտի 25-ին ձեռնպահ մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ անդրատլանտյան ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։ «Հունվարին Կալասը խոստովանել էր ընթերցանության հանդեպ իր մեծ սիրո մասին՝ նույնիսկ խոստանալով «շատ խելացի դառնալ»։ Կառաջարկեի նրա գրքերի հավաքածուում՝ անգրագիտության վերացման համար, ավելացնել «Գաղութատիրություն, նեոգաղութատիրություն, ապագաղութատիրություն. հետազոտության փորձ և ժամանակակից դիսկուրս» կոլեկտիվ մենագրությունը։ Գուցե այդպես իրոք խելոքանա։ Բայց դա հաստատ չէ»,- եզրափակել է Զախարովան։
    18:35
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սպառնալից տոնով է խոսում Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո. ի՞նչ եղավ Կրեմլում
    Հայլուր 18։30 Սպառնալից տոնով է խոսում Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո. ի՞նչ եղավ Կրեմլում
    18:30
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը մոտ է այն կետին, որ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել հարաբերությունները նրա հետ․ Օվերչուկ
    Հայաստանը շատ մոտ է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել և նոր հիմքերի վրա դնել տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ թե՛ երկկողմ հանդիպումների ժամանակ, և թե՛ ԵԱՏՄ շրջանակներում հայ պաշտոնյաները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին ու հավաստիացնում իրենց հավատարմությունը Միությանը։ Սակայն, ըստ Օվերչուկի, համադրելով հնչող խոսքերն ու իրական գործերը՝ կարելի է եզրակացնել, որ գործընկերները մոտենում են այն կետին, երբ Մոսկվան ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական փոխգործակցությունը Երևանի հետ։ ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է երկկողմ առևտրատնտեսական կապերի հեռանկարով։ Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի շուրջ հայտարարությունները և Հայաստանի ղեկավարության՝ դեպի ԵՄ մերձեցման քաղաքականությունը՝ լուրջ հարցեր են առաջանում այդ հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
    18:15
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թովմաս ուրարակիր Առաքելյանն իր լիակատար սատարումն է հայտնել Մինասյան եղբայրներին
    Նա գրել է․ «Ի՞նչ էի անելու ես, եթե այսօր Պատարագի ընթացքում մի քանի մոլագար ու անդաստիարակ ժանդարմներ կոպտորեն սկսեին ինձ քաշկռտելով մի կողմ հրել, որ ինքնահավան դուրսպրծուկ վարչապետը սրբազան արարողության կեսից խցկվի եկեղեցու ատյան քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով։
    18:00
    02.04.26
    Ավելին
  • Միջազգային
    «Սարսափելի կոտորած»՝ Լիբանանում և ուժգին հրթիռակոծություն՝ Իսրայելում
    Լիբանանյան «Հըզբոլահն» ու Իրանը հրթիռակոծության տակ են պահում Իսրայելի հյուսիսային և կենտրոնական քաղաքները: Պաշտոնական Թել Ավիվն առնվազն չորս վիրավորի մասին է հայտնում: «Հզբոլահի» հարվածները Իսրայելին Նաբաթիեում իսրայելական հարվածների պատասխանն է: Մի ամբողջ ընտանիք է զոհվել հրեական հրթիռների հարվածից:
    17:46
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մենք մի քանի օր է քուն ու դադար չունենք». 18-ամյա Դավիթ Մինասյանի համար ակցիա են անում
    Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
    17:39
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջները մարել են Միխայելովկա գյուղում բռնկված խոշոր հրդեհը
    Ապրիլի 2-ին, ժամը 12։12-ին Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Միխայելովկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին, մարվել` 14:24-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 100 հակ:
    17:27
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
    Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական և համայնքային ոստիկանների հասցեին՝ ասելով. «Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Եվ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որն իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղում, ինչո՞ւ միայն գյուղում, նաև մարզում իրենց անուններն են շոշափվում։ Ո՞վ է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենա մեկ այլ հանցագործություն»։
    17:20
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պիտի ձգենք մինչև հունիսի 7-ը, դրանից հետո կպարզվի, որ քրեական գործ չկա. Արթուր Սարգսյան
    Դատական նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
    17:09
    02.04.26
    Ավելին
  • Սփյուռք
    Խելագար բաներ են կատարվում Հայաստանում. բողոքի ակցիա՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց
    Մոսկվաբնակ հայերը երեկ բողոքի ակցիայով էին դիմավորել Նիկոլ Փաշինյանին: Կալանավորված սրբազանների նկարներ են եղել ցուցարարների ձեռքում: «Մենք թույլ չենք տա հանձնել եկեղեցին»,- հայարարել են բողոքի ակցիայի մասնակիցները:
    17:05
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը սպառնացել է նախկին ընկերուհուն և հայհոյել ոստիկաններին. նա ձերբակալվել է
    Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարք և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։
    16:49
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար․ Նարեկ Կարապետյան
    Այսօր՝ ապրիլի 2-ին, լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը: Տարելիցի կապակցությամբ քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
    16:38
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Ավագ հինգշաբթի. Մայր Տաճարում ոտնլվայի կարգ է մատուցվում
    Ուղիղ I Ավագ հինգշաբթի. Մայր Տաճարում ոտնլվայի կարգ է մատուցվում
    16:30
    02.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան մերժել է «Զատկի հրադադար» հայտարարելու Կիևի առաջարկը. ուժգին հարվածներ՝ ռազմաճակատում
    Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ուֆայի նավթավերամշակման գործարանների վրա: ԱԹՍ-ի հարվածից մի բազմահարկ բնակելի շենք է հրդեհվել: Խարկովի կարևորագույն ենթակառուցվածքների վրա թիրախային հարվածների մասին է հայտնել ուկրաինական կողմը: 1 մարդ զոհվել է: 1 զոհի մասին են հայտնել նաև Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունը:
    16:27
    02.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հենց այս օրը Հիսուսի դատավարությունն է տեղի ունեցել, ես մաղթում եմ, որ պիղատոսյան մոտեցումը չունենաք. Բագրատ Սրբազանը՝ դատավորին
    Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, այսօր՝ ապրիլի 2-ին շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։
    16:16
    02.04.26
    Ավելին