Լրահոս
Իրավական
19:00
02.04.26
104

Վազգեն Սաղաթելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. դատարանի որոշումը

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ավարտվեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը։ Դատարանի որոշմամբ՝ Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։

Հատկանշական է, որ Վազգեն Սաղաթելյանն արդեն 140 օր գտնվում էր անազատության մեջ, ինչը նրա պաշտպաններն ու համակիրները որակում են որպես ապօրինի կալանավորում՝ արտահայտվելու իրավունքի համար։ Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։

2026 թ. հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը, ինչից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլի 15-րդ օրը Սամսոնյանը առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և վիրահատվել, որից հետո միայն նրա կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին դեռևս 2025 թ. նոյեմբերի 13-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Երկու գործիչներն էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով քաղաքական հետապնդում։