Լրահոս
Իրավական
16:16
02.04.26
310

Հենց այս օրը Հիսուսի դատավարությունն է տեղի ունեցել, ես մաղթում եմ, որ պիղատոսյան մոտեցումը չունենաք. Բագրատ Սրբազանը՝ դատավորին

Img default alt hy

Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, այսօր՝ ապրիլի 2-ին շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։

«Հենց այս օրը Հիսուսի դատավարությունն է տեղի ունեցել, ես մաղթում եմ, որ պիղատոսյան մոտեցումը չունենաք». Բագրատ Սրբազանը՝ դատավորին։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։

Այս գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։  Ավելի ուշ նույն գործով կալանավորվել է նաեւ Արթուր Սարգսյանը։

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հետագայում նրանց մի մասի խափանման միջոց կալանքը փոխվել է և նրանք ազատ են արձակվել։

Ավելին՝ տեսանյութում։