Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:15
02.04.26
1 115

Հայաստանը մոտ է այն կետին, որ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել հարաբերությունները նրա հետ․ Օվերչուկ

Img default alt hy

Հայաստանը շատ մոտ է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել և նոր հիմքերի վրա դնել տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ թե՛ երկկողմ հանդիպումների ժամանակ, և թե՛ ԵԱՏՄ շրջանակներում հայ պաշտոնյաները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին ու հավաստիացնում իրենց հավատարմությունը Միությանը։ Սակայն, ըստ Օվերչուկի, համադրելով հնչող խոսքերն ու իրական գործերը՝ կարելի է եզրակացնել, որ գործընկերները մոտենում են այն կետին, երբ Մոսկվան ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական փոխգործակցությունը Երևանի հետ։

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է երկկողմ առևտրատնտեսական կապերի հեռանկարով։ Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի շուրջ հայտարարությունները և Հայաստանի ղեկավարության՝ դեպի ԵՄ մերձեցման քաղաքականությունը՝ լուրջ հարցեր են առաջանում այդ հարաբերությունների ապագայի վերաբերյալ։