Լրահոս
Միջազգային
18:35
02.04.26
498

Կալասն իր տգիտությամբ խայտառակել է ԵՄ-ն. Զախարովա

Img default alt hy

Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հերթական անգամ խայտառակել է ԵՄ-ն իր տգիտությամբ՝ կրկնելով Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն առ այն, թե վերջին 100 տարվա ընթացքում իբր «հարձակում» է գործել 19 երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իր Telegram-ալիքում նա հիշեցրել է 2025 թվականին Կալասի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր հարձակվել է 19 երկրների վրա վերջին հարյուրամյակի ընթացքում։ Այժմ Եվրոդիվանագիտության ղեկավարը կրկնել է այդ պնդումը, սակայն այս անգամ ռուսական ենթադրյալ հարձակումների զոհերի թվում ավելացրել է նաև Աֆրիկան, նշել է Զախարովան։

«Կալասը կրկին խայտառակեց Եվրոմիությունը... Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- գրել է դիվանագետը՝ մեկնաբանելով Կալասի խոսքերը։

Զախարովան ընդգծել է, որ վերջին 100 տարվա ընթացքում Աֆրիկայում արյունալի հետք իրականում թողել են ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները. պետությունների հենց այս խմբի ներկայացուցիչներն են մարտի 25-ին ձեռնպահ մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ անդրատլանտյան ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։

«Հունվարին Կալասը խոստովանել էր ընթերցանության հանդեպ իր մեծ սիրո մասին՝ նույնիսկ խոստանալով «շատ խելացի դառնալ»։ Կառաջարկեի նրա գրքերի հավաքածուում՝ անգրագիտության վերացման համար, ավելացնել «Գաղութատիրություն, նեոգաղութատիրություն, ապագաղութատիրություն. հետազոտության փորձ և ժամանակակից դիսկուրս» կոլեկտիվ մենագրությունը։ Գուցե այդպես իրոք խելոքանա։ Բայց դա հաստատ չէ»,- եզրափակել է Զախարովան։