Լրահոս
Քաղաքական
22:06
02.04.26
168

Վճռական գրոհից առաջ սրվում է հակաեկեղեցական արշավը. քահանաներին արգելում են այցելել դատապարտյալներին

Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանական արշավը հասել է քրեակատարողական հիմնա՞րկ: «Հայլուր»-ի աղբյուրներին տեղեկություն է հասել, որ ՔԿՀ-ներից հեռացնում են քահանաներին՝ իբր նրանք դատապարտյալների հետ քաղաքական զրույցներ են վարում: Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը 15 տարվա ծառայության ընթացքում այսօր առաջին անգամ չի գնացել կալանավայր: