Լրահոս
Հասարակական
21:54
02.04.26
3 337

1 զոհ, 1 վիրավոր․ ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։