Լրահոս
Հասարակական
13:50
02.04.26
616

18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ որդու համար երաշխավորություն տալու խնդրանքով

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին, խնդրել տալ երաշխավորություն։

Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, ով նաև հրապարակել է դիմումի տեքստը և Դավիթ Մինասյանի բարձր առաջադիմությունը փաստող փաստաթղթերը։

«Հարգելի տիկին Անդրեասյան, հաշվի առնելով այս երևույթի բացառիկությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր՝ որդուս՝ Դավիթ Մ ինասյանի կալանքի որոշումը փոխելու համար, ում ձեր կողմից 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցության վկայական, որը ներկայացնում եմ»,– գրել է Գայանե Մինասյանը։