Լրահոս
Միջազգային
15:02
02.04.26
310

Պեսկովը բացահայտել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Պուտինի զրույցների մանրամասները

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների շարքի ընթացքում խոսել է տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Իրանի շուրջ պատերազմին՝ գիտեք, որ նախագահ Պուտինն այն համոզված կողմնակիցն է, որ բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Հենց այդ մասին է նախագահը խոսել Պարսից ծոցի երկրների և արաբական աշխարհի պետությունների ղեկավարների հետ իր միջազգային հեռախոսազրույցների շարքի ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը: