Լրահոս
2026-04-03
-
Արտաքին քաղաքականությունՄոսկվան խիստ է զգուշացնում. չի հանդուրժելու Երևանի «եվրոպական խաղերը»Փաշինյան-Պուտին հանդիպումից երկու օր անց Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի շուրթերով կարծես վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, թե այլևս չի հանդուրժելու իր հարևանների՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: «Ժամանակն է հրաժարվել հանդուրժողական վերաբերմունքից»,- գրել է Մեդվեդևը, ըստ էության, ավելի բաց տեքստով արձանագրելով Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինի ձևակերպումը՝ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին պարզապես անհնար է: «Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանին թիրախ է դարձնում»,- «Հայլուր»-ի հետ զրույցում, արձագանքելով Մեդվեդևի հայտարարությանը, կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:Ավելին20:1603.04.26 -
ԻրավականՈրոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։Ավելին20:0103.04.26 -
ՀասարակականԿալանավորված 18-ամյա Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է. նա 2 օրում 3 անգամ ուշագնաց է եղելԵկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությունից հետո կալանավորված Դավիթ Մինասյանին այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել: Նա շնչահեղձություն է ունեցել, վերջին երկու օրում կորցրել գիտակցությունը երրորդ անգամ: Գիշերը նրա ինքնազգացողության վատացումից հետո առավոտյան նրան Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին Աբովյանի անչափահասների գաղութ, որտեղից էլ նրան բերել են Երևան:Ավելին19:4803.04.26 -
ՔաղաքականՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքինԱյդ մասին հայտնել է կուսակցության վարչությունը՝ կոչ անելով համախոհներին ակտիվ մասնակցել ընտրություններին և հավատալ, որ Հայաստանը ունի ուժեղանալու հնարավորություն։Ավելին19:3903.04.26 -
ՄիջազգայինՎիսկին չի թուլացնի ՌԴ-ԱՄՆ լարվածությունը. Մոսկվայի համբերությունը սպառվում է Հայաստանի հարցովՀայաստանում ամերիկյան ազդեցության տարածման ֆոնին՝ հայ-ռուսական անհամաձայնությունները կարող են ավելի խորանալ: Այսօր Երևանում տեղի ռուս քաղաքագետ Դմիտրի Սուսլովը հայտարարել է, որ անգամ Ռուսաստան-ԱՄՆ քաղցր բաժակաճառերը չեն կարող փոխել ռուսական ազդեցության գոտիները գրավելու՝ Վաշինգտոնի ձգտումներն ու դրանց ռուսական կոշտ հակազդեցությունը:Ավելին19:3003.04.26 -
ԻրավականԱնասնագողության դեպք է բացահայտվել․ 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան։ 22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել էր Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին19:1903.04.26 -
ՄիջազգայինՊուտինը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունըՔննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես էներգետիկ ոլորտի համար։Ավելին19:0603.04.26 -
ՔաղաքականԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանն: Իսկ դո՞ւ: Այս մասին հայտնում են դաշինքից։Ավելին18:4903.04.26 -
ՔաղաքականՆոյեմբերյանի փոխմարզպետ Մհեր Աղամյանը հրաժարական է ներկայացրել ու միացել «Ուժեղ Հայաստանին» (Տեսանյութ)Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։Ավելին18:3803.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուսաստանը վերջնագի՞ր է ներկայացնում Հայաստանին. արտաքին խաղեր՝ ընտրությունների շեմինՀայլուր 18։30 Ռուսաստանը վերջնագի՞ր է ներկայացնում Հայաստանին. արտաքին խաղեր՝ ընտրությունների շեմինԱվելին18:3003.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի խոսքերն ուղենիշ են. Եկեղեցին մեր տունն է, թույլ չենք տա քանդել հիմքերը․ ՄելոյանՍամվել Կարապետյանի խոսքերն ուղենիշ են. «Եկեղեցին մեր տունն է, և մենք թույլ չենք տա քանդել այդ տան հիմքերը», այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։Ավելին18:2303.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 3-ին, կազմել է 376.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:1503.04.26 -
ԻրավականՓաշինյանի հետ միջադեպով կալանավորված հայտնի սպորտսմենի քննիչ որդուն ու պետին ազատել են աշխատանքից. ԱրմլուրԿիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չի հայտնաբերվել։ Սակայն ուշագրավ է, թե ով էր քննչական գործողություններ իրականացրած քննիչը։ ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է։Ավելին17:5803.04.26 -
ՄիջազգայինԻրանը հայտնում է Մոսադի գլխավոր գրասենյակը ոչնչացնելու մասին. մեծ ցնցումներ՝ ԻսրայելումԻրանական հարվածների ակտիվացման մասին են հայտնել Իսրայելի բնակիչները լրատվամիջոցներին: Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Իրանին ու Հըզբոլահին, որոնց կրակին վերջին օրերին նաև Եմենի հութիներն են միացել, դժոխք ուղարկել: Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվի 9 օբյեկտների: Տեղական լրատամիջոցները 1 վիրավորի մասին են հայտնում:Ավելին17:4103.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Ապարան ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գործունեությունըՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակյանում (ԱԳԼՃԿ) «Ապարան ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ։Ավելին17:2803.04.26 -
ՀասարակականՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»Մինչ իրավապահները կանգնեցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով ավտոբուսները, կամ աշխատավարձը ներկայացնում որպես ընտրակաշառք, ՔՊ-ն իր քարոզչության համար ծառայեցնում է իշխանության լծակները, արտոնությունները։ Խոսքը չի գնում միայն խոցելի խմբերի թոշակների եւ նպաստների ավելացման մասին, որը ակնհայտ ընտրակաշառք էր՝ պետական բարձր մակարդակով, այլ քարոզչական ավտոբուսին տրված արտոնությունների։ Քպական «սրտիկներով» ավտոբուսները ոչ միայն ազատ երթևեկում են, որոնց համար ճանապարհ են բացում պարեկները, այլև՝ շարված են Հանրապետության Հրապարակում,որտեղ թույլատրվում է միայն կառավարական մեքենաների կայանումը։ Գրում է «Փաստինֆո»-ն:Ավելին17:1103.04.26 -
Հասարակական18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնումՈրոշում է կայացվել կալանավորված 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել, այս մասին հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Ավելին16:5203.04.26 -
ԻրավականՖիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել էՄարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։Ավելին16:2903.04.26 -
Հասարակական«Հովանավոր տերություն» են պահանջում բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչներըԱդրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո հայ գերիների հարզատները տարբերակներ են փնտրում իրենց հարազատներից վստահելի տեղեկություններ ստանալու համար: Ըստ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի՝ նրանք փորձում են գործարկել մի մեխանիզմ, որը կոչվում է «Հովանավոր տերություն»: Այս դեպքում Շվեյցարիային են ցանկանում ներգրավել հայ գերիների մարդասիրական պաշտպանությունը ապահովելու գործում:Ավելին16:1503.04.26 -
ՀասարակականԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանովԵրևանում ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին, 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին16:0003.04.26