Լրահոս
Քաղաքական
18:23
03.04.26
129

Սամվել Կարապետյանի խոսքերն ուղենիշ են. Եկեղեցին մեր տունն է, թույլ չենք տա քանդել հիմքերը․ Մելոյան

Img default alt hy

Սամվել Կարապետյանի խոսքերն ուղենիշ են. «Եկեղեցին մեր տունն է, և մենք թույլ չենք տա քանդել այդ տան հիմքերը», այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Թիրախավորելով Եկեղեցուն, թիրախավորվում է մեր՝ հայերիս ազգային ինքնությունը՝ խոցելով պետության իմունային համակարգը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ձևավորվել է հենց այս գիտակցմամբ։

Մեր առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի խոսքերը ուղենիշ են. «Եկեղեցին մեր տունն է, և մենք թույլ չենք տա քանդել այդ տան հիմքերը»։

Իշխանությունները ժամանակավոր են և անցողիկ, իսկ Եկեղեցին կանգուն է դարեր շարունակ»։