Լրահոս
Իրավական
19:19
03.04.26
172

Անասնագողության դեպք է բացահայտվել․ 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան։ 22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել էր Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Քննությամբ հանգամանքները պարզվում են։