Լրահոս
Հասարակական
19:48
03.04.26
189

Կալանավորված 18-ամյա Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է. նա 2 օրում 3 անգամ ուշագնաց է եղել

Եկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությունից հետո կալանավորված Դավիթ Մինասյանին այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել: Նա շնչահեղձություն է ունեցել, վերջին երկու օրում կորցրել գիտակցությունը երրորդ անգամ: Գիշերը նրա ինքնազգացողության վատացումից հետո առավոտյան նրան Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին Աբովյանի անչափահասների գաղութ, որտեղից էլ նրան բերել են Երևան: