Լրահոս
Հասարակական
16:52
03.04.26
2 103

18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի պատճառով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ավելի վաղ նշել էր, որ որոշում է կայացվել Դավիթին հոսպիտալացնել։

«Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններ՝ ավելի ուշ»։

«Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի» ԲԿ–ում. Մենք ցանկացանք, որ իրեն «Աբովյան» ԲԿ–ից տեղափոխեն «Նաիրի» ԲԿ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է մայրը՝ տիկին Գայանեն: