Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:16
03.04.26
164

Մոսկվան խիստ է զգուշացնում. չի հանդուրժելու Երևանի «եվրոպական խաղերը»

Փաշինյան-Պուտին հանդիպումից երկու օր անց Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի շուրթերով կարծես վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, թե այլևս չի հանդուրժելու իր հարևանների՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: «Ժամանակն է հրաժարվել հանդուրժողական վերաբերմունքից»,- գրել է Մեդվեդևը, ըստ էության, ավելի բաց տեքստով արձանագրելով Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինի ձևակերպումը՝ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին պարզապես անհնար է: 

«Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանին թիրախ է դարձնում»,- «Հայլուր»-ի հետ զրույցում, արձագանքելով Մեդվեդևի հայտարարությանը, կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: