Լրահոս
Հասարակական
16:15
03.04.26
155

«Հովանավոր տերություն» են պահանջում բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները

Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո հայ գերիների հարզատները տարբերակներ են փնտրում իրենց հարազատներից վստահելի տեղեկություններ ստանալու համար: Ըստ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի՝ նրանք փորձում են գործարկել մի մեխանիզմ, որը կոչվում է «Հովանավոր տերություն»: Այս դեպքում Շվեյցարիային են ցանկանում ներգրավել հայ գերիների մարդասիրական պաշտպանությունը ապահովելու գործում: