Լրահոս

2026-04-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    12:00
    04.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.04.2026
    Մամուլի տեսություն 04.04.2026
    11:49
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան անսպասելիորեն արձագանքել է ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը,․ ԶԼՄ-ներ
    ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Գետմանչուկը ուրախացել է ռազմական դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հեռանկարով, որի մասին հայտարարել էր Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերը մեջբերում է «Politico» հրատարակությունը։ «Փոխանակ խոսելու ՆԱՏՕ-ի փլուզման մասին, ես կնախընտրեի խոսել Դաշինքի վերաիմաստավորման մասին»,-հայտարարել է նա։ Գետմանչուկն իրադարձությունների նման զարգացման մեջ հնարավորություն է տեսել Ուկրաինայի համար՝ «սողոսկելու» ՆԱՏՕ, որի մուտքն այժմ փակ է իր համար։ Այս շաբաթ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի դուրս գալը Դաշինքից այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց օգնել Իրանի դեմ իրականացվող գործողությանը։ Սպիտակ տան ղեկավարը բլոկն անվանել է «թղթե վագր» և կասկածի տակ դրել այն փաստը, որ դաշնակիցները կարող են ապագայում օգուտ բերել Ամերիկային։ Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չարլզ Կուպչանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փոխում է իր վերաբերմունքը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ այն հանելով օրակարգից, իսկ ինքը՝ դաշինքը, դժվար թե համաձայնության գա մոտ ապագայում Կիևին ընդունելու հարցում։
    11:45
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բռնապետի քարոզչամեքենան շարունակում է հակաիրանական գիծը․ իրանագետ
    Մոտ մեկ ամիս առաջ Իրանին սպառնացող և դողդոջուն ձեռքերով «երկաթե բռունցք» ցույց տվող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ «կատակները» պատժվում են։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսօր «X» սոցիալական ցանցում Բաքվի բռնապետը գրել է, որ արհեստածին Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները կշարունակեն լինել միմյանց կողքին նաև «դժվարին օրերին»: Արևելյան այս շողոքորթության ֆոնին հենց նույն այդ բռնապետի քարոզչամեքենան ակտիվորեն շարունակում է առաջ մղել հակաիրանական քարոզչական գիծը, ինչը ցուցիչ է, որ արհեստածին Ադրբեջանում իրականում ոչինչ էլ չի փոխվել։ Կասկած չկա, որ պատերազմի ավարտից հետո Իրանում դեռ հիշելու են իրենց իրական բարեկամներին և թշնամիներին՝ անկախ վերջիններիս նողկալի «քաղցրախոսություններից»»,-գրել է նա։
    11:36
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:30
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավագ Շաբաթը մեզ սովորեցնում է, որ Աստված գործում է նաև լռության մեջ․ Տեր Հեթում
    Ավագ Շաբաթվա խորքում այս խոսքը հնչում է առանձնահատուկ կերպով։ Եթե Ավագ Ուրբաթը խաչի մթությունն էր, ապա Ավագ Շաբաթը՝ լռության մթությունը․ մի լռություն, որը դեռ լույս չի դարձել, բայց արդեն լույսի խոստումն է կրում իր մեջ։ Սա այն սահմանային պահն է, որտեղ մահն այլևս վերջնական չէ, բայց կյանքը դեռ բացահայտված չէ։
    11:15
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում
    Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ:
    11:02
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:54
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Երևանի ջրամբարներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից
    Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։
    10:47
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ:
    10:36
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում բախվել են 3 մեքենաներ․ կա տուժած
    Ապրիլի 3-ին, ժամը 21:21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford», «Nissan Xterra» և «Nissan Almera» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    10:24
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրասուզակները հայտնաբերել են Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած 2-րդ երիտասարդի մարմինը
    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    10:17
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունների ճնշո՞ւմ, թե՞ քաղաքական վերադասավորում. «Սպայկան»՝ ընտրության առաջ․ «Հրապարակ»
    Ըստ լուրերի՝ այդ որոշումը նա կայացրել էր ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Դրանից առաջ «Սպայկան» խնդիրներ էր ունեցել ՌԴ իրավապահների հետ․ բեռնատարների մուտքը Ռուսաստան մոտ կես տարի արգելված կամ բարդացված էր: Աբրահամյանը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ, օգնել էր՝ լուծելու այդ խնդիրները։
    10:08
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»
    2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։
    10:03
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ նվերներ է ստացել Ալեն Սիմոնյանը․ «Ժողովուրդ»
    ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից պարզեցինք, որ Սիմոնյանը մի շարք նվերներ է ստացել 2026 թ. փետրվարի 4-7-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նրան նվիրել է ժամացույց՝ Դաշնության խորհրդի տարբերանշանով և պահոցով, ո րի արժեքը գնահատվել է 149 հազար 658 դրամ: Նվերը հանձնվել է փետրվարի 5-ին Մոսկվայում: 
    09:57
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները վախենո՞ւմ են արցախցիների հետ հանդիպումներից. «Փաստ»
    Սակայն, ըստ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ: «Սա հայտարարում եմ պաշտոնապես: Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան», - «Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
    09:53
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ»
    Վարդանյանը, որն այժմ ՔՊ կուսակցության գրասենյակում է աշխատում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել։ Օրինակ, ընտրություններից 2 օր առաջ նա գրել է, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։
    09:46
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
     Հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, ՔՊ-ն անհատական «զրույցներ» է ունենում ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ:
    09:42
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբերը. «Հրապարակ»
    Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում եւ ի պաշտոնե ամենաշատն են առնչվել տեղի բնակչությանը, լծակներ ունեն եւ գիտեն, թե ինչպես ուղղորդեն ժողովրդին, որ ՔՊ-ին ընտրեն։ Անգամ եթե համայնքապետը ՔՊ-ական չէ, այլ՝ անկուսակցական, նրան առաջարկում են ղեկավարել շտաբը եւ ապահովագրել իր հետագա պաշտոնավարումը։ Նույնիսկ նախկին հանրապետականները, այլ ուժերի ցուցակով ընտրվածները կարող են ապացուցել իրենց հավատարմությունը ՔՊ-ին: Օրինակ, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի» տիրոջն են առաջարկել, եւ նա կարծես համաձայնել է, չնայած նախորդ ընտրություններին ընդդիմադիր էր: 2021-ից սկսած, նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ստեղծել։
    09:38
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ»
    Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է` ընդդեմ Ռուսաստանի, եւ հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ, այլեւս, չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն․ կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես` հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:
    09:34
    04.04.26
    Ավելին