Լրահոս
2026-04-04
-
ԱշխարհԻտալիայի հարավում ձերբակալվել է Կամորայի պարագլուխներից մեկըՄացարելան ձերբակալվել է Սալեռնո քաղաքի մոտակայքում գտնվող շքեղ առանձնատանը, որտեղ բնակվում էր կնոջ և երկու երեխաների հետ։ Ձերբակալության ընթացքում դիմադրություն չի ցուցաբերել։Ավելին19:0004.04.26 -
Հասարակական18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրան տեղափոխել են հերթական հետազոտության․ «Sputnik Արմենիա»Փաստաբանները երեկ գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել են, որ Դավիթի խափանման միջոց կալանքը փոխվի։Ավելին18:4804.04.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան տեսքովՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Ավելին18:4504.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալ՝ ՔՊ համաժողովում. Փաշինյանը Հայաստանի անվտանգության նոր երաշխավոր է գտելՀայլուր 18։30 Սկանդալ՝ ՔՊ համաժողովում. Փաշինյանը Հայաստանի անվտանգության նոր երաշխավոր է գտելԱվելին18:3004.04.26 -
ՀայաստանՄայր տաճարում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ ՊատարագՊատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:Ավելին18:1904.04.26 -
ՄիջազգայինԲոլորին անհանգստացնում են Իրանում ցամաքային գործողության մասին խոսակցությունները. ԼիխաչովԻնչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսօր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է: «Համաշխարհային հանրությունը, իհարկե, տագնապով է արձագանքել տեղի ունեցածին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը (Ռաֆայել Գրոսի) հանդես է եկել հայտարարությամբ, և մեր գործընկերների հետ մի շարք շփումները, հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակները վկայում են մտահոգության աճի մասին»,- ասել է Լիխաչովը: Բոլորին խիստ անհանգստացնում է հակամարտության էսկալացիայի միտումը, ընդգծել է «Ռոսատոմի» ղեկավարը: «Շատ տագնապալի են հնարավոր ցամաքային գործողության մասին խոսակցությունները, քանի որ միջուկային օբյեկտի շուրջ ռազմական գործողությունները միշտ հսկայական ռիսկեր են պարունակում»,- նշել է Լիխաչովը: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:Ավելին18:1504.04.26 -
ՄիջազգայինԻրանի շուրջ հակամարտությունը մտել է աշխարհառազմավարական փակուղի․ Էրդողան«Նախագահ Էրդողանը նշել է, որ Իրանում միջամտությամբ սկսված գործընթացը մտել է աշխարհառազմավարական փակուղի, և միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը՝ այս պատերազմին վերջ դնելու համար», - ասված է հեռախոսազրույցի արդյունքներով Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ: Էրդողանը և Ռյուտեն քննարկել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին առնչվող խնդիրներ:Ավելին18:0004.04.26 -
ՔաղաքականՀԺԱՄ-ը չի մասնակցի առաջիկա ընտրություններին, բայց կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքինԱյն թեզը, որ հրամցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը և սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի և մերժելի դիրքորոշում է:Ավելին17:4504.04.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է. Սերժ ՍարգսյանԱյս մասին լրագրողների հետ զրույցում հայատարերց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Ավելին17:3004.04.26 -
ՔաղաքականՔՊ-ն Ադրբեջանի պահանջները ներկայացնում է որպես նախընտրական ծրագիր․ Իշխան Սաղաթելյան«Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։Ավելին17:2404.04.26 -
ՔաղաքականՍկսած օրենքով գողերից՝ ում բարևում եմ, ինձ հետ են կապում. Սերժ ՍարգսյանԼրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Ավելին17:1504.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արագածոտնի մարզում են«Այստեղ ևս կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ջերմ ընդունելության է արժանացել։Ավելին17:0704.04.26 -
ՀասարակականՔիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում այցելեցի 18-ամյա Դավիթ Մինասյանին․ Ռուբեն ՄելիքյանԱյս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին16:5404.04.26 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահՀամագումարի ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու առաջիկա ընտրական գործընթացներին։Ավելին16:4604.04.26 -
ՀասարակականՋրահեղձ եղած երիտասարդ իրանցիների մարմինները երկու ժամ թողել են գետնին. նոր մանրամասներՋրահեղձ եղած երիտասարդ իրանցիների մարմինները երկու ժամ թողել են գետնին. նոր մանրամասներԱվելին16:3904.04.26 -
ՄիջազգայինԶախարովան տեղեկատվական պատերազմում ֆեյքերը համեմատել է միջուկային զենքի հետ«Յունկոր» մեդիաֆորումի ժամանակ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը, այլ երկրների հետ մեկտեղ, դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ: Հարձակումը ծավալվում է թվային միջավայրում՝ գաջեթներում, սոցիալական ցանցերում, չաթերում: «Կեղծ տեղեկատվությունը, ֆեյքերը դարձել են զանգվածային խոցման, եթե ոչ ոչնչացման ոչ պակաս զենք, քան սովորական միջուկայինը», - ասել է Զախարովան:Ավելին16:2804.04.26 -
ՔաղաքականՀՀ-ն մերը չէր, որովհետև Ղարաբաղի շարժումը լծակ էր Հայաստանի կայացումը թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին16:1604.04.26 -
ՄիջազգայինԶելենսկին չհայտարարված այցով ժամանել է ՍտամբուլՎլադիմիր Զելենսկին շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ. նա նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը: «Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը», - X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը: Թուրքական լրատվամիջոցները տարածել են Ստամբուլում Զելենսկու ինքնաթիռի վայրէջքի կադրերը: Ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել էին Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը:Ավելին16:0704.04.26 -
ՄիջազգայինԻրանցի ձկնորսները ծովից դուրս են բերել չինական Wing Loong 2 անօդաչու թռչող սարքի բեկորներըԻրանում կարծում են, որ տարածաշրջանում նման անօդաչու սարքեր ունեն միայն ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:Ավելին15:5504.04.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստային տարածքումԱպրիլի 4-ին, ժամը 10:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 3 քմ)։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։Ավելին15:4804.04.26