Լրահոս
Միջազգային
18:00
04.04.26
430

Իրանի շուրջ հակամարտությունը մտել է աշխարհառազմավարական փակուղի․ Էրդողան

Img default alt hy

Իրանի շուրջ հակամարտությունը մտել է աշխարհառազմավարական փակուղի, միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը դրա կարգավորման համար. այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցում:

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Իրանում միջամտությամբ սկսված գործընթացը մտել է աշխարհառազմավարական փակուղի, և միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը՝ այս պատերազմին վերջ դնելու համար», - ասված է հեռախոսազրույցի արդյունքներով Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Էրդողանը և Ռյուտեն քննարկել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին առնչվող խնդիրներ: