Լրահոս
2026-04-04
-
ՄիջազգայինՀորմուզի նեղուցը՝ որպես պատերազմի դոմինանտ ուղղությունԻրանի դեմ սկսված իսրայելաամերիկյան պատերազմի առաջին շաբաթում դադարեցվեց Հորմուզի նեղուցով ծովային երթևեկությունը: Իրանը հայտարարեց, որ չի փակել Հորմուզի նեղուցը, սակայն այն կարող է փակված լինել պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային պայմանների բացակայության պատճառով: Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի արտահանման ավելի քան 20%-ը։ Հորմուզի նեղուցով էներգակիր ռեսուրսների տարանցիկության սահմանափակման պատճառով նավթի մեկ բարելի գինն այս ընթացքում բարձրացել է հասնելով 120$-ի: Ըստ որոշ վերլուծաբանների՝ նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 200 դոլարի, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ: Հորմուզի նեղուցի նավային ակտիվության սահմանափակմամբ է պայմանավորված նաև պարարտանյութերի, ալյումինի, հելիումի, նավթաքիմիական նյութերի սպառման խնդիրը: Հավանաբար Միացյալ Նահանգներում չէին հաշվարկել Հորմուզի նեղուցի կարևորության փաստը, և Հորմուզի նեղուցը բացելու խնդիրը կարող է պատերազմի երկարաձգման առիթներից մեկը լինել: Ակնհայտորեն Իրանը դոմինանտ դիրք ունի Հորմուզի նեղուցի երթևեկության համատեքստում, և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին օգնել բացել Հորմուզի նեղուցը: Ինչպես հաղորդում է «Al Jazeera» լրատվական գործակալությունը, Lloyd’s List Intelligence-ի տվյալներով մարտի 1-ից ի վեր նեղուցով անցել է մոտ 150 նավ, այդ թվում՝ տանկերներ և կոնտեյներային նավեր: Դրանց մի մասը կապված է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի հետ: Reuters-ը գրում է, որ ֆրանսիական կոնտեյներային մեկ նավ, Օմանի հետ կապված երեք տանկեր և ճապոնական սեփականության գազատար նավ հատել են Հորմուզի նեղուցը։ 2025-ի հունիսյան 12-օրյա պատերազմի օրերին իրանական խորհրդարանը որոշում ընդունեց փակել Հորմուզի նեղուցը, սակայն մինչ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կստորագրեր այդ որոշումը, պատերազմն ավարտվեց: Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախորդ ամենալուրջ իրադարձությունը տեղի է ունեցել 1984-1988թթ. իրան-իրաքյան «տանկերային պատերազմի» շրջափուլում:Ավելին15:3704.04.26 -
ՔաղաքականԴա հիբրիդային հարձակման մաս էր. Ալեն Սիմոնյանը՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի դեպքի մասինԱյս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ավելին15:2504.04.26 -
ՔաղաքականՔՊ-ն հաստատեց՝ Նիկոլ Փաշինյանն է իրենց վարչապետի թեկնածունՔՊ-ի արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ քվեարկվեց և ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։Ավելին15:1504.04.26 -
ՀասարակականՄԻՊ-ն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ․ ուսումնասիրել պահվող անձանց պայմաններըԱզատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:Ավելին15:0004.04.26 -
ՔաղաքականՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, հիմքում զինծառայողի ու մոր զրույցն է:Ավելին14:4904.04.26 -
Հասարակական«Էս որտեղի՞ց ձեր մեջ էս չարությունը»․ Նիկողոս ՀովհաննիսյանԱխր Զատիկա մոտենում, սուրբ Հարության տոն, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։ Վստահ եմ՝ դուք էսօր «կսրբեք» խանութներից ձուն, ձուկն ու բրինձը, կտանեք տուն, կկերակրեք ձեր երեխաներին ու երբ տեսնեք, թե ձեր երեխան պատառը ոնցա տանում բերանը, անպայման ձեր աչքի ու մտքի առաջ թող գա Դավիթը ու հիշեք ձեր գրած քոմմենթները։ Երբ էսօր մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք պատարագամատույցով կանգնած Դավիթին, հետո հիվանդանոցի մուտքի մոտ ձեր տեսած Դավիթին ու ձեր երեխային, եղբորը կամ ամուսնուն, անպայման նայեք ձեր ներսը, հիշեք ձեր քոմմենթները, պատկերացրեք իրենց՝ Դավիթի փոխարեն։ Դուք էլ, եթե չպատկերացնեք, Աստված կբերի ձեր աչքի առաջ։ Տատը՝ թոռան գրկած, Քրիստոսի պատկերի տակ նկարված, գրումա՝ «լավ են արել, թող սատկի», ո՞վ ես դու՝ այ չմարդ, չկին, չդաստիարակված չուլ, բա որ թոռդ պատասխան տա, ու կտա՝ չկասկածես։ Ինչով դատեք, դրանով էլ կդատվեք։ Հիշե՛ք, բումերանգը, եթե դեռ չկա, ուրեմն ճանապարհինա՝ թե՛ լավի բանի, թե՛ վատ։Ավելին14:3804.04.26 -
ԱրցախՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրացրել են Արցախի և հայ գերիների հարցը. համագումարն ընդհատվել է ոստիկանության միջամտությամբՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝ Սյունե Գևորգյան (Հայաստան), Տաթև Տեր-Մարտիրոսյան (Հայաստան) և Քրիսթ Բրուտյան (Ֆրանսիա)։ Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ՀԵՄ անդամների և նրա մայր կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։Ավելին14:2704.04.26 -
ՀասարակականԴավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում. փաստաբան. News.amԵկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում։Ավելին14:1604.04.26 -
ՔաղաքականԱրցախի դրոշից սարսափողները չպետք է վերարտադրվեն․ Գառնիկ ԴանիելյանԿարինե Սմբատյանի արարքը արժանապատվության դրսևորում է։ Այս տեսակի շնորհիվ է, որ ազգային կրթությունը անսասան է մնում մեր ինքնությանը պատերազմ հայտարարած իշխանությունների պարագայում․Ավելին14:0004.04.26 -
Միջազգային«Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում հարվածից հետո ռադիացիոն ֆոնի բարձրացում չի գրանցվել․ ՄԱԳԱՏԷՇաբաթ օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է:Ավելին13:4704.04.26 -
ՀասարակականՍամվել դպիր Գրիգորյանը հորդորում է ազատել հիվանդանոցում գտնվող 18-ամյա ԴավիթինՍամվել դպիր Գրիգորյանը հորդորում է ազատել հիվանդանոցում գտնվող 18-ամյա ԴավիթինԱվելին13:3904.04.26 -
ՀասարակականԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները․ «Իշխանություն» լրատվականՄեր հրապարակմանը արձագանքել էր համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ վստահեցնելով, թե ցուցանմուշները պարզապես տեղափոխվել են համալսարանի թանգարան՝ ավելի տեսանելի և լավ տեղ։ Մենք գնացինք մեր գրած նյութի հետքերով՝ հանրությանը ապացուցելու համար, որ ճիշտ ենք։Ավելին13:2804.04.26 -
Քաղաքական«Կայունություն» կուսակցությունը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը․ հայտարարություն«Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ: Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական» ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով խմբակային շահերով, մոլորեցնում են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը հանրահռչակվել են որպես օրվա իշխանության «բացառիկ» ձեռքբերումներ: Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ «նոր» երևույթ էր, որն իրենց շնորհիվ «սկսեց ծագել Արևելքից»:Ավելին13:1704.04.26 -
ՔաղաքականԻնչպես կասեր լուսահոգի Գալուստ Սահակյանը՝ ընտրություններին չմասնակցելը չպայքարել չէ. Սերժ ՍարգսյանՀՀԿ այսօրվա համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին13:1004.04.26 -
ՀայաստանԽայտառակություն, երկերեսանիություն, «դուխով». մարդիկ՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասինԱյս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան-Պուտին աննախադեպ բաց զրույցից ի՞նչ ուղերձներ են ստացել հայաստանցիները, որոնց կարծիքի ու դիրքորոշման կարևորության մասին այդ հանդիպման ժամանակ խոսում էր և՛ Հայաստանի ղեկավարը, և՛ Ռուսաստանի նախագահը:Ավելին13:0004.04.26 -
ՔաղաքականՊատերազմը չկասեցվեց մի վախկոտ պոպուլիստի կողմից, որ իրեն դավաճան չասեին․ Սերժ ՍարգսյանԻր ելույթում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին12:4604.04.26 -
ՔաղաքականՔառօրյա պատերազմին թշնամին ստիպված էր հրադադար խնդրել. Սերժ ՍարգսյանՀՀԿ-ն այսօր հերթական համագումարն է անցկացնում. սպասվում է ընտրություններին մասնակցության ձևաչափի հրապարակումը։ Թեև Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը դեռ պաշտոնապես չի հայտնել իր որոշումը, սակայն նախապես հայտարարվել էր, որ կուսակցությունը հանդես է գալու դաշինքով։Ավելին12:3904.04.26 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան տուժածներԱպրիլի 4-ին, ժամը 10։21-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թորոսգյուղ-Արփենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին12:3604.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրանցի 2 երիտասարդ է ջրահեղձ եղել Քանաքեռ ՀԷԿ-ում. նրանց մարմինները հանել են ջրամբարիցՀայլուր 12։30 Իրանցի 2 երիտասարդ է ջրահեղձ եղել Քանաքեռ ՀԷԿ-ում. նրանց մարմինները հանել են ջրամբարիցԱվելին12:3004.04.26 -
ՄիջազգայինԹրամփը Կոնգրեսից 152 միլիոն դոլար է խնդրել Ալկատրասը որպես գործող բանտ վերագործարկելու համար. ReutersԳումարը նախատեսվում է ուղղել Սան Ֆրանցիսկոյի ծոցի կղզում գտնվող նախկին բանտի վերակառուցմանը՝ այն դարձնելով առանձնապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված խստացված ռեժիմի օբյեկտ։ Ալկատրասը փակվել էր 1969 թվականին՝ պահպանման բարձր ծախսերի պատճառով, թեև նախկինում այնտեղ պահվել են այնպիսի հայտնի հանցագործներ, ինչպիսիք են Ալ Կապոնեն և Ուայթի Բալջերը։Ավելին12:1504.04.26