Լրահոս
Միջազգային
13:47
04.04.26
148

«Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում հարվածից հետո ռադիացիոն ֆոնի բարձրացում չի գրանցվել․ ՄԱԳԱՏԷ

Img default alt hy

«Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում հերթական հարվածից հետո ռադիացիայի մակարդակի բարձրացում չի արձանագրվել, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն:

Շաբաթ օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է:

«Ռադիացիայի մակարդակի բարձրացում չի արձանագրվել («Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում - խմբ.)», - ասված է X սոցիալական ցանցում ՄԱԳԱՏԷ-ի տարածած հայտարարության մեջ:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին: