Լրահոս
Հասարակական
14:16
04.04.26
341

Դավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում. փաստաբան. News.am

Img default alt hy

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում։

NEWS.am-ին նրա փաստաբաններից Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ քիչ առաջ է տեսակցել Դավիթին։

«Դավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում, հիմա նորից հետազոտում են»,– ասաց նա։

Նշենք, որ մինչեւ այս պահը գլխավոր դատախազությունը որեւէ կերպ չի արձագանքել։ Հիշեցնենք, որ դատախազությունը կարող է փոխել խափանման միջոցը, հենց այս խնդրանքով հարազատներն ու փաստաբանական թիմն օրեր առաջ դիմել է գլխավոր դատախազին։