Լրահոս
Միջազգային
12:15
04.04.26
354

Թրամփը Կոնգրեսից 152 միլիոն դոլար է խնդրել Ալկատրասը որպես գործող բանտ վերագործարկելու համար. Reuters

Img default alt hy

Թրամփը Կոնգրեսից 152 միլիոն դոլար է խնդրել Ալկատրասը որպես գործող բանտ վերագործարկելու համար, հայտնում է Reuters-ը։

Գումարը նախատեսվում է ուղղել Սան Ֆրանցիսկոյի ծոցի կղզում գտնվող նախկին բանտի վերակառուցմանը՝ այն դարձնելով առանձնապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված խստացված ռեժիմի օբյեկտ։ 

Ալկատրասը փակվել էր 1969 թվականին՝ պահպանման բարձր ծախսերի պատճառով, թեև նախկինում այնտեղ պահվել են այնպիսի հայտնի հանցագործներ, ինչպիսիք են Ալ Կապոնեն և Ուայթի Բալջերը։