Լրահոս
Միջազգային
16:07
04.04.26
382

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ. նա նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը:

«Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը», - X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:

Թուրքական լրատվամիջոցները տարածել են Ստամբուլում Զելենսկու ինքնաթիռի վայրէջքի կադրերը:

Ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել էին Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը: