Լրահոս
Միջազգային
15:55
04.04.26
136

Իրանցի ձկնորսները ծովից դուրս են բերել չինական Wing Loong 2 անօդաչու թռչող սարքի բեկորները

Img default alt hy

Իրանցի ձկնորսները ծովից դուրս են բերել չինական Wing Loong 2 անօդաչու թռչող սարքի բեկորները:

Բեկորների լուսանկարներով կիսվել է «Fars» գործակալությունը:

Պնդվում է, որ այն խոցվել է Իրանի հարավում գտնվող Բուշեր քաղաքի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից:

Իրանում կարծում են, որ տարածաշրջանում նման անօդաչու սարքեր ունեն միայն ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:

Եթե տեղեկատվությունը հավաստի է, ապա սա վերջին երկու օրվա ընթացքում խոցված նմանատիպ տեսակի արդեն երկրորդ անօդաչու սարքն է: