Լրահոս
Միջազգային
11:45
04.04.26
512

Ուկրաինան անսպասելիորեն արձագանքել է ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը,․ ԶԼՄ-ներ

Img default alt hy

ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Գետմանչուկը ուրախացել է ռազմական դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հեռանկարով, որի մասին հայտարարել էր Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերը մեջբերում է «Politico» հրատարակությունը։

«Փոխանակ խոսելու ՆԱՏՕ-ի փլուզման մասին, ես կնախընտրեի խոսել Դաշինքի վերաիմաստավորման մասին»,-հայտարարել է նա։

Գետմանչուկն իրադարձությունների նման զարգացման մեջ հնարավորություն է տեսել Ուկրաինայի համար՝ «սողոսկելու» ՆԱՏՕ, որի մուտքն այժմ փակ է իր համար։

Այս շաբաթ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է ԱՄՆ-ի դուրս գալը Դաշինքից այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց օգնել Իրանի դեմ իրականացվող գործողությանը։ Սպիտակ տան ղեկավարը բլոկն անվանել է «թղթե վագր» և կասկածի տակ դրել այն փաստը, որ դաշնակիցները կարող են ապագայում օգուտ բերել Ամերիկային։

Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չարլզ Կուպչանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փոխում է իր վերաբերմունքը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ այն հանելով օրակարգից, իսկ ինքը՝ դաշինքը, դժվար թե համաձայնության գա մոտ ապագայում Կիևին ընդունելու հարցում։