Լրահոս
2026-04-05
-
ՄիջազգայինԳազային ենթակառուցվածքի դեմ դիվերսիան կանխվել է. Հունգարիայում արտահերթ նիստ է հրավիրվել«Քիչ առաջ ավարտեցի հեռախոսազրույցս Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Սերբիայի իշխանությունները հզոր պայթուցիկ սարք և դրա գործարկման միջոցներ են հայտնաբերել Սերբիան և Հունգարիան միացնող գազային ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտում։ Հետաքննությունը շարունակվում է։ Այսօր կեսօրից հետո ես հրավիրել եմ Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ»,- գրել է Օրբանը Facebook-ում։ Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր երկրի և տարածաշրջանի էներգամատակարարման համար առանցքային նշանակություն ունեցող գազային ենթակառուցվածքի դեմ դիվերսիայի կանխման մասին։ Պայթուցիկն ու դետոնատորները հայտնաբերվել են Վելեբիտ բնակավայրի մոտակայքում՝ գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Հունգարիան ռուսական գազի հիմնական ծավալները ստանում է «Թուրքական հոսք» խողովակաշարով և դրա՝ Բուլղարիայի ու Սերբիայի տարածքով անցնող ճյուղավորումներով։Ավելին17:3005.04.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Ավելին17:0605.04.26 -
ՄիջազգայինԴաղստանում հեղեղումների հետևանքով 1000-ից ավելի տուն է վնասվել. բնակիչները տարհանվում ենԴաղստանում շարունակվող հեղեղումների հետևանքով վնասվել է ավելի քան 1000 բնակելի տուն. հայտնում է RT-ն։ Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մախաչկալայում գրանցվել է կցակառույցի փլուզում, ինչի պատճառով հարակից շենքի բնակիչները տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել, քանի որ գետի գետաբերանում շինարարությունն արգելված է։Ավելին16:4505.04.26 -
Արտաքին քաղաքականություն«Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներն այս գիշեր կլինեն Հայաստանում․ Լիխաչով«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցներն արդեն այս գիշեր կժամանեն Հայաստան։ «Տարհանման մեր հիմնական ալիքը՝ 198 հոգի, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների աջակցության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում, շարժումը շարունակվում է։ Ես շատ հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։Ավելին16:1505.04.26 -
ՄիջազգայինԻրաքյան նավթով բեռնված տանկերն անցել է Հորմուզի նեղուցով․ ԶԼՄ-ներԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Բացի այդ, Իրանի իշխանությունները որոշում են կայացնել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային։Ավելին15:5005.04.26 -
Հասարակական«Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամՄարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ձորափի փողոց 19/4 հասցեում գտնվող «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողացել են տեխնիկական սպասարկման սարքավորումներ։Ավելին15:3005.04.26 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան մտադիր է Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունների հետ կապված ծրագրերը«Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել մեր գործընկերների հետ հստակեցնել և իրապես քննարկել նրանց ծրագրերը», -ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինին՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Պեսկովը նշել է, որ Հայաստանին և Ռուսաստանին միավորում են խորը պատմական արմատներ, ուստի Երևանի քաղաքական կողմնորոշիչները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Ռուսաստանի առաջնորդը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ընտրությունների նախաշեմին Հայաստանում ներքաղաքական գործընթացների սրումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի հարաբերություններին:Ավելին15:0205.04.26 -
ՀասարակականՀարության ճանապարհը սկսվում է մեր ներսից․ Մակար Սրբազան«Այս լուսավոր և օրհնյալ առավոտը գուցե շատերի համար սկսվել է սովորականի պես. արթնանալ, պատրաստվել, զբաղվել առօրյա գործերով, մտածել նրա մասին, թե ինչ է մեզ խոստանում օրը։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ այն ոչնչով չի տարբերվում մյուսներից: Բայց լինում են օրեր, որոնք արտաքուստ սովորական, իսկ ներքուստ էապես տարբերվող են, ներունակ ամբողջովին փոխելու մարդու տեսողությունն ու զգացողությունը կյանքի հանդեպ: Ա՛յս օրը հենց այդպիսիններից է։ Օր, երբ մեր սրտերը լցվում են անանց ուրախությամբ, քանզի կրկին ականատես ենք դառնում մեր փրկության մեծագույն խորհրդին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Օր, երբ այս խոսքը հնչում է ուրախության, վշտի, կորստի, սպասման մեջ գտնվող անհամար մարդկանց շուրթերով։ Օր, որ մեզ հիշեցնում է՝ չկան այնպիսի փակուղիներ, որոնցից ելք չկա, չկան այնպիսի անկումներ, որոնցից հետո վեր բարձրանալը հնարավոր չէ, և, վերջապես, որ մարդու մեջ կա մի զորություն, որն օգնում է ոտքի կանգնել, նորոգվել և շարունակել ճանապարհը: Եվ այդ զորության ներկայությունն է, որ այս օրը դարձնում է խորախորհուրդ։Ավելին14:5205.04.26 -
ՀայաստանԵկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց, ումից մի քիչ նեղացած ենք. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Սուրբ Հարության տոնի առիթով կարճ տեսաուղերձ է հղել։Ավելին14:3905.04.26 -
Արտաքին քաղաքականությունՊեսկովը խոսել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության և Երևանի դիրքորոշման մասին«Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ ներկա պահին ոչինչ չի խանգարում ԵԱՏՄ-ին, ոչինչ չի սպառնում ԵԱՏՄ-ին, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, ապա նրանք կդիտարկեն այն, կկշռադատեն բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը և որոշում կկայացնեն: Դա նույնպես ինքնիշխան դիրքորոշում է, բայց, համենայն դեպս, շատ կարևոր է, որ Երևանում դա հասկանում են», - ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինին:Ավելին14:2005.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Ապրիլի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Ավելին14:0005.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ:Ավելին13:4905.04.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:3805.04.26 -
ՔաղաքականԶորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Սեյրան ՕհանյանԱյսօր Զորի Բալայանը նույնպես միավորեց հայ ազգի աշխարհասփյուռ զավակներին. հրաժեշտ տալով երկրային կյանքին հենց այսօր՝ նա կարծես ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մահից հետո կա՛ Հարություն, և ուրեմն, նույնիսկ ծանրագույն պարտությունից հետո կարո՛ղ է լինել հաղթանակ։Ավելին13:2405.04.26 -
ՀասարակականՄիաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին․ Գուգարաց թեմի առաջնորդԱրդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները Սուրբ Հարության կենսառաք և հրեշտակավանդ ավետիսով:Ավելին13:2005.04.26 -
ՀայաստանԱրցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ ՎեհափառԱյսօր, համախմբված եկեղեցիներում, տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարությունը։ Փառաբանում ենք Աստվածորդուն, որ մեր փրկության համար հանձն առավ ամեն զոհողություն, չարչարանքներ կրեց, խաչվեց, թաղվեց և հարություն առավ։ Փրկչի Հարությամբ լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Ադամական մեղքով Աստծուց հեռացած և մահվան իշխանությանը ենթակա մարդկությանը Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս, կոչեց հարուցյալ կյանքի, որպեսզի ազատվելով չարի ու մահվան կապանքներից արժանի լինի տերունական փրկարար շնորհներին և ժառանգի երկնքի արքայությունը։ «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով»,- պատգամում է առաքյալը։Ավելին13:0805.04.26 -
ՀասարակականԱրմավիրի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտիԵրեկ՝ ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին13:0005.04.26 -
ՀասարակականՕտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենցԲուլղարիայի քաղաքացիներ Իրինան և նրա ամուսինը մարտի 16-ին վերադարձել են Երևան՝ նպատակ ունենալով նորոգել իրենց հայրական տունը և կրկին մեկնել արտերկիր։ Սակայն մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպը նրանց համար դարձավ լիովին անսպասելի և անհանգստացնող։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ «Այդ օրը ամուսնուս հորեղբայրը և նրա որդին, լինելով թմրանյութի ազդեցության տակ, հարձակվեցին մեզ վրա։ Նրանց մոտ նույնիսկ դանակ կար, որով մեզ սպառնացին։ Մենք ստիպված դիմեցինք ոստիկանություն։ Նրանք նաև կոտրեցին մեր տան լուսամուտներից մեկի ապակին։ Նրանց նման վարքագիծը մեզ համար ոչ միայն անհասկանալի էր, այլև՝ անընդունելի, քանի որ իրավիճակը կարող էր շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ»,-պատմել է կինը։ Իրինայի խոսքով՝ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված անձինք, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, վարում են նաև տաքսի ծառայության ավտոմեքենա։ «Հուսով ենք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն և մեր նկատմամբ որևէ ոտնձգություն չլինի»,– հավելել է նա։Ավելին12:4805.04.26 -
ՀասարակականԱմոթ ձեզ, տիրադավ. Փաշինյանի մասնակցությամբ պատարագին միջադեպ գրանցվեցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության պատարագի է մասնակցում Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագը մատուցում է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որն իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։Ավելին12:3705.04.26 -
ՀայաստանՀայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են և վերածնունդը հնարավոր է. Վասիլիս ՄարագոսՍուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք:Ավելին12:2905.04.26