Լրահոս
Հայաստան
12:29
05.04.26
272

Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են և վերածնունդը հնարավոր է. Վասիլիս Մարագոս

Img default alt hy

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը տեսաուղերձ է հղել Սուրբ Զատկի կապակցությամբ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Սիրելի՛ հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը:

Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք: 

Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է: 

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը, նրա դիմակայունությանն ու հզորացմանը: Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- ասված է ուղերձում: