Լրահոս
Միջազգային
16:45
05.04.26
432

Դաղստանում հեղեղումների հետևանքով 1000-ից ավելի տուն է վնասվել. բնակիչները տարհանվում են

Img default alt hy

Դաղստանում շարունակվող հեղեղումների հետևանքով վնասվել է ավելի քան 1000 բնակելի տուն. հայտնում է RT-ն։ 

Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մախաչկալայում գրանցվել է կցակառույցի փլուզում, ինչի պատճառով հարակից շենքի բնակիչները տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ 

Մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել, քանի որ գետի գետաբերանում շինարարությունն արգելված է։