Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
05.04.26
135

«Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցներն այս գիշեր կլինեն Հայաստանում․ Լիխաչով

Img default alt hy

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցներն արդեն այս գիշեր կժամանեն Հայաստան։

«Տարհանման մեր հիմնական ալիքը՝ 198 հոգի, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների աջակցության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում, շարժումը շարունակվում է։ Ես շատ հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։