Լրահոս
Միջազգային
17:30
05.04.26
429

Գազային ենթակառուցվածքի դեմ դիվերսիան կանխվել է. Հունգարիայում արտահերթ նիստ է հրավիրվել

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Սերբիայում երկու երկրների միջև կենսական նշանակություն ունեցող գազային ենթակառուցվածքի պայթեցման փորձի հետ:

«Քիչ առաջ ավարտեցի հեռախոսազրույցս Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Սերբիայի իշխանությունները հզոր պայթուցիկ սարք և դրա գործարկման միջոցներ են հայտնաբերել Սերբիան և Հունգարիան միացնող գազային ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտում։ Հետաքննությունը շարունակվում է։ Այսօր կեսօրից հետո ես հրավիրել եմ Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ»,- գրել է Օրբանը Facebook-ում։

Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր երկրի և տարածաշրջանի էներգամատակարարման համար առանցքային նշանակություն ունեցող գազային ենթակառուցվածքի դեմ դիվերսիայի կանխման մասին։ Պայթուցիկն ու դետոնատորները հայտնաբերվել են Վելեբիտ բնակավայրի մոտակայքում՝ գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Հունգարիան ռուսական գազի հիմնական ծավալները ստանում է «Թուրքական հոսք» խողովակաշարով և դրա՝ Բուլղարիայի ու Սերբիայի տարածքով անցնող ճյուղավորումներով։