Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:20
05.04.26
145

Պեսկովը խոսել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության և Երևանի դիրքորոշման մասին

Img default alt hy

Հայաստանի ղեկավարությունը գտնում է, որ այժմ ոչինչ չի խանգարում երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ ներկա պահին ոչինչ չի խանգարում ԵԱՏՄ-ին, ոչինչ չի սպառնում ԵԱՏՄ-ին, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, ապա նրանք կդիտարկեն այն, կկշռադատեն բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը և որոշում կկայացնեն: Դա նույնպես ինքնիշխան դիրքորոշում է, բայց, համենայն դեպս, շատ կարևոր է, որ Երևանում դա հասկանում են», - ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինին: