Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:02
05.04.26
152

Մոսկվան մտադիր է Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունների հետ կապված ծրագրերը

Img default alt hy

Ռուսաստանն իրեն իրավասու է համարում փորձել պարզաբանել Հայաստանի ղեկավարության ծրագրերը՝ հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել մեր գործընկերների հետ հստակեցնել և իրապես քննարկել նրանց ծրագրերը», -ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական համակարգի հեղինակ Պավել Զարուբինին՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Պեսկովը նշել է, որ Հայաստանին և Ռուսաստանին միավորում են խորը պատմական արմատներ, ուստի Երևանի քաղաքական կողմնորոշիչները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Ռուսաստանի առաջնորդը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ընտրությունների նախաշեմին Հայաստանում ներքաղաքական գործընթացների սրումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի հարաբերություններին: